Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել
Վրաստան
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին իրավապահները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման, ինչպես նաև դրանք Վրաստան ներկրելու կասկածանքով, հայտնել է Georgia Online-ը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։
Ձերբակալությունը տեղի է ունեցել «Լագոդեխի» սահմանային անցակետում։ ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները, կասկածյալի վարած բեռնատար ավտոմեքենայի մանրամասն զննության ընթացքում, սրահում հայտնաբերել են հատուկ սարքավորված թաքստոց։
Թաքստոցում եղել են թմրամիջոց պարունակող երկու փաթեթներ։ Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են մոտ 12 կիլոգրամ մարիխուանա։
Քննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։ Այդ հոդվածները նախատեսում են պատիժ՝ մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը