Քերին և Լավրովը քննարկել են հարցեր կապված Իրանի, Սիրիայի և ռուս երեխաների որդեգրման հետ
ԱՄՆ
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են մի շարք հարցեր կապված Սիրիայի, Իրանի և ռուս երեխաների որդեգրման հետ»,- հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
Նրա խոսքերով՝ Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը կարևորել են երկկողմանի հարաբերությունների պահպանումը, ինչպես նաև համագործակցությունը, իսկ հակառակ կարծիքներ ունենալու դեպքում՝ առավելագույն ազնվությունը:
Հեռախոսազրույցը բավական երկար է տևել՝ մոտ 40 րոպե: Սիրիայի հարցով Քերին և Լավրովը կարևորել են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի ջանքերը և հնարավորի չափ երկու պետությունների դիրքորոշումների մոտեցումը: Ինչպես նշում է Նուլանդը՝ «Մենք նախկինի պես անհանգստացած ենք Ռուսաստանի և Բաշար Ասադի կառավարության միջև լավ հարաբերությունների շարունակմամբ»: Նա շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է քաղաքական և տնտեսական օժանդակություն ցուցաբերել Սիրիայի իշխող ռեժիմին: Նուլանդի խոսքերով՝ դրանից օգտվում է Ասադի ռեժիմը և հայտնվում ավելի քիչ մեկուսացման մեջ, քանարժանի է:
Կողմերը նաև քննարկել են Իրանի խնդիրը և 5+1 խմբի հետ ակնկալվող հանդիպման պատրաստությունները:
«Պետքարտուղարը նաև բարձրացրել է ռուս որդեգրված երեխաների հարցը: Մենք շարունակում ենք հուսալ, որ որդեգրված երեխաները կկարողանան միանալ իրենց ծնողներին: Նաև քննարկվել են հարցեր՝ կապված մարդու իրավունքների հետ»,- նշել է Նուլանդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)