Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ» ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ» Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն 

Սեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Աստղագուշակ

Խոյ. Այսօր ոմանք կարող են ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց’ այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ:

Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Ցուլ. Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառված, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և շանս ստեղծվի մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում:

Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը:

Երկվորյակներ. Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկել հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Նշանի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն, ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորություններ կտա:

Անձնական կյանքում դժվար թե որևէ էական բան տեղի ունենա, և նախաձեռնոթյուն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա գործողությունների շուրջ:

Խեցգետին. Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջողն է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է` ձեր նախազգացման հուշումներին հետևելն է:

Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ երեկույթի:

Առյուծ. Այսօր ձեզ մոտ վառ են արտահայտվում միայն լիդերական ունակությունները` դուք ցանկանում եք միայն հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրը նրանում է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ` ստիպված եք ինքներդ էլ չարչարվել:

Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև` դրանից որոշ չափով հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել:

Կույս. Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է` պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ:

Սիրո հարցում ձեր բախտը բերում է` սա հենց’ այն օրն է, երբ կարելի է հանդիպել արքայազնին կան արքայադստերը, կամ էլ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք խախտում են արդեն ձևավորված հարաբերությունները: Դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Կշեռք. Աշխատեք քիչ անհանգստանալ` հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը:

Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի: Հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք:

Կարիճ. Մի խուսափեք իմպրովիզներից` այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին և կսատարեն գրեթե ամեն ինչում:

Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ մնացեք ալկոհոլի և ծանր ուտելիքի օգտագործումից, իսկ երեկոյան ժամանակ գտեք զբոսանքի համար: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի:

Աղեղնավոր. Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն` միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող խնդիրները այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ մեկտեղ էլ, դուք պահպանում եք հումորի զգացումը, ինչը օգնում է հաղթահարել բազմաթիվ արգելքներ:

Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր չեն կարող պարծենալ լավատեսությամբ և ինքնավստահությամբ, իսկ դուք էլ սիրով աջակցում եք նրանց, դրա հետ մեկտեղ` թույլ չտալով նստել ձեր վզին:

Այծեղջյուր. Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:

Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Ջրհոս. Առավոտյան կթվա, թե օրը այնքան էլ հաջողը չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսը ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:

Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք սովորականից ավելի սիրագորով եք, հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Ձկներ. Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել` դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու արդյունավետ չի լինի, որքան` ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի ստացումը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:

Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենադիտված