Խորհրդակցություն ԱԻՆ-ում. վերանայվում է աշխատաոճը
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցություն էր հրավիրել` նվիրված արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության ծրագրերի իրականացման խնդիրներին:
Քննարկման հիմնական առարկաններն էին ծրագրերի և կատարված աշխատանքի ամփոփումն ու վերանայումը: Նախարարությունը հզորանում է, հետևաբար աճում են նաև նախարարության առջև դրված պահանջները և խնդիրները:
ԱԻ նախարար Ա. Երիցյանը հորդորեց, որ յուրաքանչյուրն ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կատարի իր առջև դրված խնդիրները:
Այսուհետ քաղաքականության ծրագրերի ստորաբաժանումները, որոնք են աղետների ռիսկի կառավարման, զարգացման ծրագրերի և աղետների ռիսկի գնահատման բաժինները, պետք է սերտորեն համագործակցեն փրկարար ծառայության և հատկապես ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, օգտվեն այնտեղ առկա բոլոր վիճակագրական և տեղեկատվական տվյալներից` աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը