Կարգապահական տույժ` ուսումնական գործընթացի խաթարման համար
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ առաջարկելով ուսումնասիրել և կարգապահական տույժեր կիրառել մարզպետարանի ենթակայության համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ս/թ փետրվարի 4-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Արարատի մարզի որոշ դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարման համար:
Միաժամանակ, համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
Նախարարի գրության և հրամանի համար հիմք է հանդիսացել azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:
Ի դեպ, ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեության բացառման և ուսւումնական գործընթացի անխափան կազմակերպման վերաբերյալ մինչև ընտրարաշավի մեկնարկը տեղեկացվել են ՀՀ բոլոր մարզպետները և Երևանի քաղաքապետը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)