Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Շիրվանզադեի վրձինը չորացել է, և ասել է արդեն իր խոսքը

Գիտություն և Մշակույթ

Գարեգին Լևոնյանն իր երկարամյա կյանքի ընթացքում զանազան առիթներով հանդիպումներ է ունեցել հայ գրականության և արվեստի անվանի ներկայացուցիչներից շատերի հետ, եղել է նրանցից ոմանց ընկերն ու բարեկամը: Այդ հանդիպումներից ստացած իր տպավորություններն ու պահպանված հիշողություններն են ահա, որ նա գրի է առել իր «Հուշեր» գրքում, որտեղից մի փոքրիկ հատված ենք ներկայացնում Շրվանզադեի մասին:

Մեծանուն գրողին առաջին անգամ տեսա Ալեքսանդրապոլում 1890 թվականին, երբ դեռ երիտասարդ էր և Թիֆլիսից, «Արձագանք» լրագրի կողմից գնում էր Էջմիածին ինչ-որ հանդեսի ներկա գտնվելու: Նա մի օրով կանգ էր առել մեր քաղաքում, հարմար փոխադրական միջոց գտնելու համար. այն ժամանակ երկաթուղի չկար. ո՛չ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ, ո՛չ էլ այդ քաղաքից Երևան:

Աշնանային մի օր էր. մեկ էլ տեսնեմ, աշուղ Ջիվանին (հայրս), շատ հետաքրքրական արտաքինով մի երիտասարդի հետ եկան մեզ մոտ:

- Ծանոթացեք, պարոն Շիրվանզադեն է, Թիֆլիսից է եկել:

Մեր հյուրի սիրուն և համակրելի դեմքը, հարուստ և գանգուր մազերը, գեղեցիկ և մաքուր զգեստն մեզ, գավառացիներիս վրա թողեցին լավ տպավորություն:

Հետևյալ օրը Շիրվանզադեն մեկնում էր Էջմիածին: Ես մեծ դժվարությամբ թույլտվություն ստացա իմ հորից գնալ նրա հետ: Պատանի էի դեռ չէի տեսել Վաղարշապատը: Ֆուրգոններով, վեց-յոթը ճամփորդներ, որոնց հետ և Շիրվանզադեն ու ես' Արագածի-Ապարանի, Մուղնու և Աշտարակի վրայով հասանք Էջմիածին:

Շիրվանզադեն ճանապարհին իմ մասին հոգում էր, որ մի տեղը հանգիստ լինի ֆուրգոնի մեջ, որ չմևստեմ: Երբ տեղ հասանք, նա ինձ հանձնեց մեզ հետ եկող ալեքսանդրապոլցիների խնամքին և գնաց իր գործին: Այլևս ես նրան չտեսա. ինչպես հետո իմացա, իր գործը վերջացնելուց հետո, Թիֆլիս էր վերադարձել Դիլիջանի և Աղսթաֆայի վրայով:

Այս առաջին ծանոթությունից հետո Շիրվանզադեի հետ ունեցել եմ ուրիշ շատ հանդիպումներ ...

1911 թվին էր. ամռանը, Թիֆլիսում, չեմ հիշում ինչ տոնակատարության առիթով Վերայի այգիներից մեկում ճոխ բանկետ էր կազմակերպված. Այստեղ էր գրեթե ամբողջ առաջավոր հայ ինտելիգենցիան. ճառեր, երգ ու նվագածություն, կենացներ … Խնջույքը վերջացավ գիշերվա ժամը 1-ին, ով կարողացավ կաեք ճարել' քաղաք վերադարձավ կառքով, ով չէ` խումբ-խումբ եկան ոտքով: Լուսնկա գիշեր էր և ճանապարհը հարթ: Շիրվանզադեն, դերասան Արշակ Հարությունյանը և ես վերադարձանք միասին: Երբ հասանք Գոլովինյան (այժմ Ռուսթավելու) պրոսպեկտը, օպերայի շենքի առաջ, ու ես տուն գնալու համար ընկերներիցս պետք է բաժանվեի` ծռվելու Սապյորնայա փողոցը, Շիրվանզադեն ասաց.

- Գարեգի՛ն, տանդ հարմարություն ունե՞ս այս գիշեր ինձ հյուրընկալելու. դե, մեր տունը շատ հեռու է և մեր բակի դուռն էլ փակում են գիշերը, դժվար է բաց անել տալ:

- Խնդրեմ, համեցեք գնանք:

Մի քանի րոպեից արդեն տանն էինք:

Ես կարգադրեցի, որ իմ պարապմունքի սենյակում մի անկողին պատրաստեն թանկագին հյուրի համար: Առավոտյան տանեցիք սովորականից շուտ են վեր կենում, որ լավ նախաճաշ պատրաստեն, տեսնում են, որ իմ սենյակի դուռը բաց է և այնտեղ ոչ ոք չկա: Զարմացած գալիս են ինձ մոտ և զարթնեցնում:

- Ի՞նչպես թե … - զարմացած հարցնում են ես:

Այդպես էլ չկար. Լույսը հազիվ բացված, նա գնացել էր, թե ինչո՞ւ մեզանից ոչ ոք չկարողացավ հասկանալ:

Հետևյալ օրը Շիրվանզադեին պատահում եմ «Մշակ» խմբագրատանը, նա երեսը շուռ է տալիս, որ չբարևեմ. ապշում եմ զարմանքից;

- Ա՛յ մարդ, ի՞նչ է պատահել, ի՞նչ է իմ հանցանքը, - հարցնում եմ, նրան մոտենալով:

- Քո հանցանքը այն էր, որ դու տպագրել ես մի գիրք, որի հեղինակը բարեհաճել է իմ մասին զրախոսություններ անել:

Ես իսկույն գլխի ընկա, թե ինչո՛ւ է վիրավորվել Շիրվանը և ինչո՛ւ է փախել մեր տնից:

Այն ժամանակ երիտասարդ քննադատ Արսեն Տերտերյանը ինձ ուղարկել էր «Շիրվանզադե – հայ ընտանիքի և ինտելիգենտի վիպասանը» աշխատությունը «Գեղարվեստ» հանդեսում տպագրելու համար: Աշխատության ծավալը մեծ լինելու պատճառով, հեղինակի համաձայնությամբ, որոշել էի լույս ընծայել առանձին գրքով: Շիրվանզադեն ահա այդ գրքի սրբագրական թերթերը իմ սեղանի վրա տեսնելով, կարդացել էր, որ «իր վրձինը չորացել է, և ասել է արդեն իր խոսքը»:

- Ես կապացուցեմ, որ իմ գրիչը չի չորացել և ես դեռ շատ բան ունիմ գրելու, - վրդովված ասաց նա և մենք հաշտվեցինք:

Նյութը` Ք. Ա -ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված