Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Դուռը բացեց Գաբրիել Սունդուկյանցի սպասուհին

Գիտություն և Մշակույթ

Գարեգին Լևոնյանի «Հուշեր» գիրքը իր հետաքրքրական տեղեկություններով և փաստերով զգալիորեն լրացնում է մեր իմացությունը հայ մտավոր–հասարակական կյանքի զարգացման մեջ նշանակալի դեր կատարած գործիչների մասին: Վերջիններիս առօրյա կյանքից պատմված դեպքերն ուշագրավ են իրենց կենսագրական նշանակությամբ… այն, թե ինչպիսին կարող է լինել հայ ինտելիգենտի առօրյան, կենցաղը…

«1895 թ., աշնանը Ալեքսանդրապոլից (Լենինական) մեր ընտանիքի հետ ես տեղափոխվել էի Թիֆլիս: Գավառից Կովկասի «Լուսավորության կենտրոնը» ընկած մի պատանի (թեև երկու գրքի հեղինակ), ես մեծ ցանկություն ունեի գնալ տեսնել այն ժամանակի մեր հայտնի գրողներին, գրականագետներին, արվեստագետներին: Հիշում եմ ես նույնիսկ մի ցուցակ էի կազմել ու հասցեները գրել` թե ում մոտ պիտի գնամ. այդ ցուցակի մեջ մտնում էին Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյանց, Պերճ Պռոշյան, Մուրացան, Ավետիք Արասխանյան, Հովհաննես Թումանյան, Ալեկսանդր Երիցյան, Գևորգ Բաշինջաղյան և ելի ուրիշները: Սպանդար Սպանդարյանին և Նար-Դոսին ես առաջին օրերում տեսել էի արդեն «Նոր դարի» խմբագրատանը: Նոյեմբեր ամսին, մի երեկո, ես իմ քայլերն ուղեցի դեպի Սոլոլակ Պասկեվիչի և Բեբուտովսկի փողոցների անկյունում գտնվող երկհարկանի տունը, ուր ապրում էր անվանի դրամատուրգը` Գաբրիել Սունդուկյանցը:

Զանգահարեցի:

Դուրս եկավ տարիքավոր մի կին, ըստ երևույթի, սպասուհին, և հարցական նայեց ինձ:

- Ես կցանկանայի տեսնել պարոն Սունդուկյանին, տա՞նն է, արդյոք, - հարցրեցի ես:

- Չգիտեմ, բայց, ո՞վ եք դուք և ի՞նչ գործով…

Ես տվի իմ այցետոմսը, բացատրելով, որ մի առանձին գործ չունեմ, միայն ուզում եմ տեսնել ծանոթանալ:

- Գիտեք ի՛նչ, լավ է որ դուք գաք մի ուրիշ անգամ, նրա մոտ այժմ մարդիկ կան:

Այդ միջոցին վերևից, սանդուղքներից ներքև իջան ինձ անծանոթ մարդիկ, երեք թե չորս հոգի. նրանց ճանապարհող տիկինը, ըստ երևույթին` տանտիրուհին, նկատելով ինձ վերևից, հարցրեց.

- Ի՞նչ է ուզում պարոնը…

- Պարոնը ցանկանում է տեսնել Գաբրիել Նիկիտիչին, կհրամայե՞ք ներս հրավիրել:

- Խնդրում եմ բարձրացեք, պարոն, - ասաց տիրուհին:

Լավ հիշում եմ. ես անհամարձակ քայլերով բարձրացա վերև` կարմիր ներկված ու մոմով փայլեցրած փայտյա սանդուղքներով, ու հասա մինչև ինձ ներս հրավիրող տիկնոջը: Իմ հետևից բարձրացող սպասուհին իմ այցետոմսը տալով նրան, հեռացավ իր գործին:

- Բա՜րև ձեզ, տիկին, - գլխարկս հանելով ողջունեցի ես հարգանքով, - եկել եմ Ալեքսանդրապոլից, մեծ ցանկություն ունիմ տեսնելու պարոն Սունդուկյանին, խնդրու եմ, եթե հնարավոր է, հայտնեցեք նրան. նա պետք է որ հիշե իմ ազգանունը, ես մի քանի ամիս առաջ, մեր քաղաքից, իրեն նվեր եմ ուղարկել իմ աշխատությունը:

- Շատ լավ, - ասաց տիկինը և ինձ թողնելով, մտավ մի սենյակ և մի երկու րոպեից հրավիրեց ներս:

Ես մտա դրամատուրգի առանձնասենյակը. դեմս ելավ մի 70-ամյա պատկառելի ծերունի, բարձրահասակ, վերին աստիճանի համակրելի տեսքով և զուսպ ժպիտով. Ինքը` Գաբրիել Սունդուկյանցն էր: Նա ձեռքը մեկնեց ինձ, նստեց իր` պատին կից դրված գրասեղանի առջև, ինձ էլ հրավիրեց նստելու մոտը եղած մի թիկնաթոռի:

Առաջինը խոսեց դրամատուրգը:

- Դո՞ւք եք հեղինակը այն մեծ աշխահության, որի մի օրինակը շնորհ էիք ինձ նվեր ուղարկելու:

- Այո՛, ես եմ, պարոն Սունդուկյան, ես նոր եմ եկել Թիֆլիս, մեծ ցանկություն ունեի տեսնել ձեզ, ծանոթանալ:

- Շնորհակալ եմ, երիտասարդ, բայց դուք իմ ազգանունը ճիշտ չեք ասում. պետք է ասեք ո՛չ թե Սունդուկյան, այլ Սունդուկյանց:

Ես զարմացա այսպիսի նկատողություն լսելով:

- Ձեր ինձ ուղարկած գրքի վրա այդպես սխալ եք գրել, - շարունակեց պատկառելի գրողը և վերկացավ տեղից, գնաց գտավ գիրքս և բերեց իմ «սխալն» ապացուցելու:

Բայց կատարվեց մի ուրիշ սխալ, այս անգամ Սունդուկյանցի կողմից. Նա զգաց, որ գիրքը այդպիսի դրությամբ, այսինքն` թերթերը դեռ չկտրված անհարմար էր ինձ ցույց տալ: Անցել էին ամիսներ և դեռևս չէր կարդացված իմ աշխատությունը: Այս անհարմար դրությունից դուրս գալու համար, Սունդուկյանցն ասաց.

- Գիտեք, ես դեռ ժամանակ չեմ ունեցել կարդալու ձեր աշխատությունը, բայց, իհարկե, կկարդամ…

Մի հեղինակի համար ի՛նչ կա ավելի վիրավորական, քան այն, որ իր աշխատությունը չի արժանանում ուշադրության, բայց ընդունելով, որ իմ գիրքը պատմա-բանասիրական գործ էր և կարող էր առանձնապես չհետաքրքրել արվեստագետ հեղինակին, զգալի չափով մեղմացավ իմ կրած վիրավորանքը:

- Ի՞նչ կա Ալեկսանդրապոլում, - նոր խոսք բաց արեց Սունդուկյանցը, - թատրոնական կյանք կա՞, դերասանական խումբ ունե՞ք: … Ի՞նչ պիեսներ են ներկայացնում…

Ես զգում էի, որ Սունդուկյանցը ուզում էր իմանալ, թե մեր քաղաքում երբևիցե խաղացել են իր պիեսներից, բայց անհարմար էր համարում այդպիսի հարցում տալ, ուստի ինքս ավելացրի.

- Տեղական թատերասերները մի երկու անգամ փորձեցին խաղալ ձեր «Քանդված Օջախը», բայց Թիֆլիսի բարբառին չտիրապետելու պատճառով, գործը գլուխ չեկավ… Մեզ մոտ հաճախ դրվում է ձեր «Օսկան Պետրովիչը», իհարկե, աղճատելով Թիֆլիսի բարբառը:

- Իմ «Ամուսինները» ես գրել եմ գրական լեզվով, եթե ուզենան` կարող են խաղալ, ես որևէ պահանջ չունեմ:

Ներս մտավ տանտիրուհին:

- Արի, Սոֆի ջան, քեզ ներկայացնեմ այս երիտասարդին, - ասաց իր ամուսնուն,ապա դառնալով ինձ, ավելացրեց. – իմ կինը, իմ ազիզ ընկերը, ծանոթացեք խնդրեմ:

- Ես տեղիցս արդեն վեր էի կացել տիկնոջ ներս մտնելուն պես, մենք մոտեցանք, միմյանց ձեռք սեղմեցինք և ես մնացի կանգնած, որպես ամանչկոտ գավառացի:

- Ուրախ եմ, պարոն, - ասաց տ. Սունդուկյանցը, - երևի դուք հետաքրքիր խոսակից եք, ամուսինս ձեզ երկար պահեց. խնդրում եմ նորից այցելեցեք մեզ, ես ձեզ կծանոթացնեմ իմ զավակներին:

- Խորին շնորհակալություն, տիկին:

Մեր այդ խոսակցության ժամանակ Սունդուկյանցը նույնպես ոտքի կանգնեց. ես զգացի, որ ամենալավ ժամանակն է հրաժեշտ տալու.

- Ինձ կներեք, պարոն Սունդուկյանց և հարգելի տիկին, թույլ տվեք ձեզ ցտեսություն ասել, ես այստեղից հեռանում եմ ամենալավ տպավորություններով:

Եվ սեղմելով պատվական ամուսինների ձեռքը, դուրս եկա դրամատուրգի սենյակից:

- Խնդրեմ մեզ չմոռանաք, պարոն, - ասաց ինձ տիկին Սոֆին, մինչև սանդուղքների գլուխը ինձ ճանապարհելով:

 

Նյութը` Ք. Ա -ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված