«ՀԺ». Չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը, այնուամենայնիվ, դիմի ՍԴ
Հայկական Մամուլ
Չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը, այնուամենայնիվ, դիմի ՍԴ, ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Այս մասին երեկ «Հժ»-ի թղթակցին հայտնել է թեկնածուի քարոզարշավի պատասխանատու Մանյա Այվազյանը: Երեկ Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրան բժիշկները թույլատրած են եղել մի քանի ժամով դուրս գալ հիվանդանոցից, մոր քառասունքին մասնակցելու համար: Թեկնածուի վիճակը քառասունքի ժամանակ կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: ՍԴ դիմելու հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան, Այվազյանը նշել է, որ այս պահին շտաբը որոշում չի կայացրել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հրաժարվեցին տվյալներ տրամադրել ԱԻՄ առաջնորդի առողջության վիճակի վերաբերյալ, սակայն շտաբից հայտնեցին, որ թեկնածուի աջ ձեռքի նյարդը վնասված է, և ուժեղ ցավեր ունի:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը