Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք 

Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի

Հրապարակումներ

Ի՞նչ է տեղի ունենում այն ուսանողի հետ, որը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել, սակայն հետագայում հեռացվել կամ ազատվել է բուհից։ Ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է փոխել այդ գործընթացը․ մասնավորապես, տարկետումը դադարեցնելու հարցը յուրաքանչյուր ուսանողի դեպքում առանձին Կառավարության որոշմամբ լուծելու փոխարեն գործառույթը վերապահել զինվորական կոմիսարիատին։ Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

Iravaban.net– ուսումնասիրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ու դրա հիմնավորումը։

 

Ինչո՞ւ է ուսանողին տարկետում տրվում

 

Գործող կարգավորմամբ՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական՝ ԲՏՃՄ ուղղություններով, պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

 

Տարկետումը տրամադրվում է Կառավարության որոշմամբ։

 

Այսինքն՝ քաղաքացին ուսումնառության ընթացքում որոշակի պայմանների պահպանման դեպքում չի զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության։

 

Իսկ եթե ուսանողը հեռացվում է բուհից

 

Տարկետումը, սակայն, պայմանավորված է նաև ուսանողի՝ բուհում ուսումնառությունը շարունակելու հանգամանքով։

 

Եթե քաղաքացին բուհից հեռացվում կամ ազատվում է, օրինակ՝

ակադեմիական անբավարար առաջադիմության,
օրենսդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու,
բուհի կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունները չկատարելու,
կամ բուհի և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով, նա կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով։


Ի՞նչ խնդիր կա գործող ընթացակարգում

 

Այս պահին տարկետումը դադարեցնելու որոշումը նույնպես կայացվում է Կառավարության որոշմամբ։

 

Բուհից հեռացված կամ ազատված ուսանողի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո ԿԳՄՍ նախարարությունը մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացնում տվյալ քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ։

 

Ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է առանձին նախագիծ, քանի որ բուհերից ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարություն է ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում։

 

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ սա հանգեցնում է նրան, որ նույնիսկ մեկ քաղաքացու տարկետումը դադարեցնելու համար անհրաժեշտ է Կառավարության առանձին որոշում։

 

Ի՞նչ է առաջարկվում փոխել

 

Նախագծով առաջարկվում է տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացում փոփոխություն կատարել։

 

Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից հանվում է այն դրույթը, որով ԲՏՃՄ ուղղություններով սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրելու հարցը կապվում է Կառավարության որոշման հետ։

 

Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան կարգավորումների փոփոխությունից հետո հնարավոր կլինի տարկետումը տրամադրելու և դադարեցնելու գործառույթը վերապահել զինվորական կոմիսարիատին։

 

Այսպիսով, բուհից հեռացված կամ ազատված յուրաքանչյուր ուսանողի տարկետումը դադարեցնելու համար այլևս անհրաժեշտ չի լինի Կառավարությանը առանձին որոշման նախագիծ ներկայացնել։

 

Կառավարության փոխարեն՝ զինվորական կոմիսարիատ

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվող փոփոխության նպատակն է կարգավորել տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացը և այն դարձնել ավելի անմիջական։

 

Միաժամանակ փոփոխություն է նախատեսվում նաև օրենքի 25-րդ հոդվածում՝ տարկետման համապատասխան հիմքերի շրջանակը հստակեցնելու նպատակով։

 

Օրենքի փոփոխությունից հետո նախատեսվում է փոփոխություն կատարել նաև Կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ, որով կարգավորվում են համապատասխան գործընթացները։

 

Ի՞նչ է սա նշանակում ուսանողի համար

 

Փոփոխության ընդունման դեպքում բուհից հեռացված կամ ազատված ուսանողի համար տարկետման իրավունքի կորուստը չի վերանում։

 

Փոխվում է հիմնականում այն հարցը, թե ով և ինչ ընթացակարգով է դադարեցնում արդեն տրամադրված տարկետումը։

 

 

Այսինքն՝ եթե ուսանողը կորցնում է տարկետման իրավունքը բուհից հեռացվելու կամ ազատվելու պատճառով, նա շարունակում է ենթակա լինել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով։ Փոփոխությունը նախատեսում է այդ տարկետման դադարեցման գործընթացը Կառավարության առանձին որոշումից տեղափոխել զինվորական կոմիսարիատի մակարդակ։

 

Ե՞րբ կարող է ուժի մեջ մտնել փոփոխությունը

 

Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Միաժամանակ հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունումից հետո փոփոխություններ պետք է կատարվեն նաև Կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ։

 

Այսպիսով, առաջարկվող փոփոխության առանցքային գաղափարը ոչ թե տարկետման իրավունքի վերացումն է, այլ դրա տրամադրման և հատկապես դադարեցման գործընթացի փոփոխությունը՝ Կառավարության առանձին որոշումներից այն զինվորական կոմիսարիատին վերապահելու միջոցով, – տեղեկացնում է կայքը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
Ամենադիտված