«Հրապարակ». Ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանը կմեկնի Մոսկվա
Հայկական Մամուլ
«Հրապարակի» տեղեկություններով՝ փետրվարի վերջին-մարտի սկզբին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ: Լուրի իսկությունը թերթը փորձեց ճշտել Տիգրան Սարգսյանից:
«Այդպիսի այց, այո, կա: Նմանատիպ հանդիպումները պլանավորվում և իրականացվում են մեր դիվանագիտական կորպուսի միջոցով, այս պահին ընթանում է այցի նախապատրաստական փուլը»: Օրակարգը ճշտվա՞ծ է: «Բնականաբար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը
միշտ էլ հարուստ է տնտեսական հարցերով, որոնք էլ ընդգրկված են հանդիպման օրակարգում»:
Հիշեցնենք, որ այցը, փաստորեն, լինելու է ընտրություններից անմիջապես, ինչպես նաև վերջերս Տիգրան Սարգսյանի՝ Մաքսային միության մասին արած հայտարարություններից հետո, ինչն էլ բավականին «հետաքրքիր», եթե չասենք՝ ինտրիգային է դարձնում այցը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը