«Հրապարակ». Էպիզոդներ Հայրիկյանի հիվանդասենյակից
Հայկական Մամուլ
Պարույր Հայրիկյանին հիվանդանոց այցելած գործիչները «Հրապարակին» պատմել են, որ մի քանի զավեշտալի էպիզոդ է եղել: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով Հայրիկյանին, ձեռքը դրել է ուսին ու հարցրել՝ Պարույր, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ: Երբ Հայրիկյանը տնքացել է, Հովհաննիսյանը շրջվել է ներկաների կողմն ու ասել, կարծում եմ՝ ինքնազգացողության խնդիր չէ, ինքնակայացման խնդիր է:
Ավելի ուշ Հայրիկյանին այցի գնացած վարչապետը մտնելով ասել է. «Պարույր, 2 լուր ունեմ, մեկը՝ լավ, մյուսը՝ շատ լավ»: Երբ Հայրիկյանը հետաքրքրությունից բացել է աչքերը, Սարգսյանն ասել է. «Լավ լուրն այն է, որ դու արագ ապաքինվում ես, իսկ շատ լավ լուրն այն է, որ CNN-ն ամբողջ օրը քեզ է ցույց տալիս»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը