«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում ոչ պաշտոնապես հայտարարվե՞լ է անցանկալի անձ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում ոչ պաշտոնապես հայտարարվել է անցանկալի անձ: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատճառը նրա՝ վերջերս տված հարցազրույցն է, որտեղ դեմ էր արտահայտվել Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի անդամակցությանը: Դրանից հետո ռուսական կողմը դիվանագիտական լեզվով հասկացրել է, որ չի ցանկանում ընդունել ՀՀ վարչապետին, արդյունքում անընդհատ հետաձգվում է Տ. Սարգսյանի այցը Մոսկվա:
Վարչապետը, սակայն, հերքեց այս լուրերը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, որովհետև
իմ վերջին հարցազրույցում, ի տարբերություն նախորդ հարցազրույցների, ավելի մանրամասն և ավելի համապարփակ ձևով է ներկայացվում մեր իշխանությունների վերաբերմունքը: Ձեր գնահատականները շատ հեռու են իրականությունից»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը