Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք 

«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից

Հրապարակումներ

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով <<թխված>> գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ իմ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համեմատաբար հանգստանանք։ Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել, քանի որ մեր երկիրն օր օրի մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է, ՀՀ-ի ներքին ու արտաքին մարտահրավերները՝ նույնպես։

 

Սա իմ առաջին ուղերձն է տնային կալանքում գտնվելիս: Իրականում, շփման սահմանափակումը կարճ ժամանակով բացվելուց հետո այժմ ավելի է խստացվել։ Իսկ ընդհանուր առմամբ, սրանք ամբողջ Հայաստանն են դարձնում կալանավայր։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին, շարքային քաղաքացիներին, անծանոթ մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, ըմբոստանում են այս հակահայկական իշխանությունների կամայականությունների դեմ, չեն լռում, սկզբունքայնություն են ցուցաբերում, մարդկային բարձր որակներ են դրսևորում։

 

Ինչպես հայտնի է, Թևանյանի <<գործը>> փլվել է արդեն նախաքննության փուլում։ Ինձ շինծու արարք մեղսագրեցին, որպեսզի Թևանյանի դեմ առաջադրված հորինովի մեղադրանքներին ճշմարտանման տեքս տային, բայց դա նրանց մոտ, բնականաբար, չստացվեց։ Ու հիմա փակ դատավարություն են անցկացնում, որպեսզի ծածկեն իրենց խայտառակությունը։ Բայց դե, արդարությունն ինչքան էլ բզկտվի, վերջում հաղթելու է»,- նշել է նա իր ուղերձում։ 

 

Մանուկյանն ընդգծել է, որ աս ընթացքում քաջալերանքի և գովասանքի բազմաթիվ խոսքեր է ստացել։

 

«Շատերն ասում են, որ հերոսություն եմ արել և կամք ցուցաբերել, քանի որ կեղծ ցուցմունքներ չեմ տվել Թևանյանի դեմ, կալանքի և ապօրինաբար դատապարտվելու հեռանկարն աչքիս առաջ ունենալով՝ չեմ վաճառել խիղճս ու հոգիս, չեմ գնացել քստմնելի գործարքի։

 

Իմ կարծիքով՝ հերոսություն ասվածը շատ բարձրագոչ ձևակերպում է։ Ես ոչ թե հերոսություն եմ արել, այլ պարզապես ստորություն չեմ արել։ Այս իշխանության հետ գործարքի գնալն ու «երկխոսելն» իսկական դավաճանություն կլիներ։

 

Եթե մենք վախենանք կալանքից ու դավաճանենք մեր գաղափարներին, սկզբունքներին, ապա իրավունք չենք ունենա ՀՀ քաղաքացիներից պարկեշտություն, ազնվություն, արժանապատվություն, հայրենասիրություն պահանջել։ Թիմակցին, ընկերներին դավաճանելուց մինչև Հայրենիքի դավաճանություն կես քայլ է։ Այնպես որ, ամեն մեկն իր սկզբունքների համար պետք է մինչև վերջ կռիվ տա ու նոր միայն դիմացինից նույնը պահանջելու իրավունք ստանա։

 

Ինչ մնում է մեր հետագա քայլերին, ապա ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել։ Իշխանությունն աննախադեպ կեղծիքներով պահած Նիկոլ Փաշինյանն օգտվում է մեր ոչ միասնական լինելուց։ Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ):

 

Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել։ Հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով գործել, այլ ոչ թե սպասել մինչև դիմակավորվածները կամ քննչականի կամակատարները ներխուժեն քեզ մոտ ու դրանից հետո նոր միայն ոտքի կանգնել, բողոքել բռնաճնշումների դեմ։

 

Ինքս իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից, և մենք միասնաբար կռիվ տանք այս թրքահպատակ իշխանությունների դեմ։ Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ պլանավորել։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանությունը վերկուսակցական հարցեր են։ Ի՞նչն է մեզ խանգարում այս հարցերում միասնական լինել։ Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել։

 

Օրակարգային են նաև այս իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։

 

Մի խոսքով՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։ Ազատություն Անդրանիկ Թևանյանին, Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, Ազատություն Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում տառապող քաղբանտարկյալներին ու պատանդներին, Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի»,- նշված է ուղերձում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
Ամենադիտված