Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամ է ձերբակալվել
Վրաստան
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Քարելիի և Գարդաբանիի շրջաններում ձերբակալել է երկրի երկու քաղաքացու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով ՊԱԾ-ին։
Խուզարկությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել են «Իսլամական պետության» առաջնորդին հավատարմության երդման ձեռագիր տեքստ, արաբերեն գրությամբ կնիք, տարբեր տեսակի փամփուշտներ, ձեռքի նռնակ, ինչպես նաև պայթուցիչի բաղադրիչներ։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով։ Վրաստանի օրենսդրությամբ նրանց սպառնում է 10-ից 17 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը