«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանն ուրիշ է, և նրան կարելի է ամեն ինչ
Հայկական Մամուլ
Պարզվում է, ՀՀ-ում ոչ միայն Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու ժամանակ են կանգնեցնում ողջ փողոցի երթևեկությունը,
այլև՝ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի: Քաղաքացին, որն ահազանգել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, դժգոհեց այս երևույթից: Նրա
խոսքով եթե Ս. Սարգսյանի դեպքում նման միջոցառումների կիրառումը հասկանալի է, վերջիվերջո նախագահ է, ապա նույնը չես
ասի Ա. Բաղդասարյանի մասին: «Նա ինչո՞ւ է իրեն էդպես պահում: Ումի՞ց է վախենում կամ ո՞ւմ է վախեցնում»,- դժգոհեց
Բաղդասարյանի ավտոշարասյան հետևանքով աշխատանքից հաճախ ուշացած քաղաքացին:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ոչ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ոչ էլ մյուս բարձրաստիճան
պաշտոնյաների անցնելու ժամանակ չեն դադարեցնում փողոցի երթևեկությունը: Բայց դե՝ Արթուր Բաղդասարյանն ուրիշ է, և նրան կարելի է ամեն ինչ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը