Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան
Հրապարակումներ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է «Հաղթանակ» զբոսայգու պատից հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջելու դեպքին՝ գրելով.
«Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ:
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են հերոսների նկարները:
Հավերժ փառք և խոնհարում հայրենիքի համար նահատակված բոլոր հերոսներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Երևանի Հաղթանակի զբոսայգում հեռացվել է Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը