Վարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմինները
Վրաստան
Թբիլիսիի Վերա թաղամասում վարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի երկու քաղաքացիների մարմինները։ Ինչպես հայտնում է Baza-ն, տղամարդիկ Վրաստան էին ժամանել գործնական հանդիպման նպատակով, սակայն որոշ ժամանակ անց դադարել էին կապի դուրս գալ։
Նրանց մարմինները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ շենքի բնակիչներն աստիճանավանդակում տհաճ հոտ են զգացել և ահազանգել։ Թե որքան ժամանակ են տղամարդիկ մահացած եղել բնակարանում, չի հստակեցվում։
Մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում։ Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել ինքնասպանության հասցնելու հոդվածով։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը