Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում լաստանավի խորտակման պատճառով
ԱՐԽԻՎ
Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում այն բանից հետո, երբ 100 մարդ տեղափոխող լաստանավը խորտակվել է Բանգլադեշի գետերից մեկում: Այս մասին հաղորդում է Al jazeera գործակալությունը:
Ոստիկանական աղբյուրները նշում են, որ դեռևս լուրեր չկան զոհերի մասին, երբ MV Sarosh լաստանավը խորտակվել է Բանգլադեշի մայրաքաղաք 32 կմ հարավ գտնվող Մունշիգանջ շրջանի Մեղնա գետում:
Նահանգապետ Սայֆուդդին Բադալը նշել է, որ շուրջ 50 մարդ անհետ կորած է համարվում:
Նա նաև ավելացրել է, որ շուրջ 25 մարդ կարողացել է լողալով դուրս գալ գետի ափ:
Բադալը նշել է, որ լաստանավը մարդկանց Դհակայից տեղափոխում էր հարավարևելյան Չանդփուր շրջան:
Հիշեցնենք, որ անցած տարի մարտին 100 մարդ զոհվել էր Մուղնա գետում լաստանավի խորտակման պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)