ԱՄՆ-ն 2700 թռիչք է չեղյալ հայտարարվել 35 տարվա ընթացքում ամենաուժեղ ձնաբքի պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ-ում ուրբաթ և շաբաթ օրը պլանավորված ավելի քան 2700 թռիչք է չեղյալ հայտարարվել ձմեռային Նեմո ձնաբքի սպառնալիքի պատճառով, որը կարող է վրա հասնել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Նոր Անգլիա տարածաշրջանում: Ինչպես գրում է Huffington Post-ը, դա վերջին 35 տարվա ընթացքում ամենաուժեղ ձնաբուքն է լինելու:
Ձնաբուքը վրա կհասնի ԱՄՆ-ի հյուսիսարևելյան շրջջաններին ուրբաթ օրը և կշարունակվի նաև շաբաթ օրվա ընթացքում:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Նյու Յորքից մինչև Մեն հնարավոր են մինչև 60 սմ տեղումներ:
Նյու Յորքում, Կոնեկտիկուտում և Նյու Ջերսիում փոթորկի մասին նախազգուշացում է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)