Հսկայական երկնաքարը կանցնի Երկիր մոլորակի կողքով
Գիտություն և Մշակույթ
45 մետր շառավղով հսկայական երկնաքարը, որը փետրվարի 15-ին Երկիր մոլորակից կանցնի ռեկորդային մոտ հեռավորության վրայով, չի վախեցնում ամերիկացի գիտնականներին և մասնագեներին:
Երկնաքարը չի սպառնում մեր մոլորակի գոյությանը և ոչ էլ անգամ ուղեծրում գտնվող արբանյակներին, քանի որ տիեզերական հսկան կանցնի մեր մոլորակից 27.7 հազար կմ հեռավորության վրայով. տեղեկացնում են NASA-ի գիտնականները: 2012 DA14 շարքային համարը կրող երկնաքարը մեկ շաբաթից Երկրին կմոտենա ընդամենը 27.7 հազար կմ: Դա ամենամոտ հեռավորությունն է, որից նմանատիպ երկնաքարը երբևէ մոտեցել է մեր մոլորակին: Այդ հեռավորությունը մոտավորապես 10 անգամ փոքր է Երկրից Լուսին ընկած հեռավորությունից:
Երկնաքարը մոլորակի հետ բախվելու ոչ մի շանս չունի. հանգստացնում են գիտնականները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)