ԱՄՆ-ն սպառնում է ԿԺԴՀ-ին ներգրավել ահաբեկչության հովանավոր երկրների սև ցուցակում
ԱՄՆ
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության կողմից հերթական միջուկային փորձարկումը ձեռնարկելու դեպքում ԱՄՆ-ն պետությանը կվերադարձնի ահաբեկչություններ հովանավորող պետության կարգավիճակը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոց էր ընդունել, որը պատասխան էր Փհենյանի կողմից 2012-ի դեկտեմբերի 12-ին արհեստական արբանյակով հրթիռ արձակելուն: Փհենյանն էլ իր հերթին հայտարարեց իր ռազմական կարողությունները հզորացնելու և նոր միջուկային փորձարկումներ կատարելու որոշման մասին:
Նշենք, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային մեկ անգամ արդեն ներգրավել էր ահաբեկչության հովանավոր երկրների սև ցուցակում 1987-ին, երբ ոչնչացվել էր հարվկորեական Korean Airlines ինքնաթիռը: Փհենյանը հերքել էր իր մասնակցությունը ահաբեկչությանը: 2008թ. ԱՄՆ-ը հայտարարեց ԿԺԴՀ-ին այդ ցուցակից հանելու իր որոշման մասին, պնդելով, որ վերջինս ահաբեկչական գործողություններ չի հովանավորել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)