Պենտագոնը կողմ է սիրիացի ապստամբներին զինելու նախագծին
ԱՄՆ
Պենտագոնի ղեկավարներն աջակցել են ԱՄՆ պետդեպարտամենտի և ԿՀՎ-ի առաջարկը զինելու սիրիացի ապստամբներին, որին դեմ է հանդես եկել նախագահ Բարաք Օբաման: Այս մասին նշում է անգլիական Guardian պարբերականը:
Օբամայի կառավարությունը սահմանափակել է օժանդակությունը սիրիացի ապստամբներին, որի պատճառով էլ նրանք, հակառակ Բաշար Ասադի բանակի և հավատարիմ ռազմական ուժերի, զինված են Քաթարից և Սաուդյան Արաբիայից գնած զենքով:
Պենտագոնում հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Մաքքեյնը կոնգրեսի լսումների ժամանակ հայտնել է. «Դեռ ինչքան զոհ պետք է լինի, որ դուք դիմեք ռազմական գործողություննեևրի»:
Այնուհետև նա նշեց, որ ներկայիս պաշտպանության նախարար Լեոն Պանետան և բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ Մարտին Դեմփսին պաշտպանում են պետդեպարտամենտի և ԿՀՎ ղեկավարների առաջարկը՝ զինել Սիրիայի ապստամբներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)