ՀԱԿ-ում սոցիալիզմն ու լիբերալիզմը կամուսնանան
ԱՐԽԻՎ
Երեկ 28 անձից կազմված մի խումբ դիմել է արդարադատության նախարարություն՝ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու և գրանցելու հայտով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ստեղծմանը:
Վերջինիս խոսքով՝ այդ անհատների թվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Զուրաբյանն առաջարկեց նաև ՀԱԿ-ի մեջ մտնող բոլոր կուսակցություններին միանալ նախաձեռնությանը, որն իր կարծիքով ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է:
«Մենք ստեղծում ենք նմանը չունեցող, դեմոկրատական մի կուսակցություն, որի կարիքն այսօր կա, և որը կարող է ժողովրդի աջակցությամբ կազմաքանդել այսօրվա քրեաօլիգարխիկ ռեժիմը: Կուսակցության հիմնական ուղղությունը կլինի սոցիալական լիբերալիզմը:
Կուսակցության գաղափարախոսության հիմքում կդրվի սոցիալիզմի և լիբերալիզմի ամուսնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)