Gangnam style երգի մրցակիցը (տեսահոլովակ)
ԱՐԽԻՎ
YouTube կայքում հայտնվել է հարավակորեական ռեպեր Psy Gangnam style երգի մրցակից տեսահոլովակ, որը նույնպես նկարահանվել է Հարավային Կորեայում: Զինվորների երգն արդեն հավաքել է միլիոնից ավել դիտում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հարավկորեական ռեժիսորները ստեղծել են Les Miserables («Թշվառներ») օպերայի 13-րոպեանոց պարոդիան, որը կոչվում է Les Militaribles: Զինվորների կյանքին նվիրված տեսահոլովակում նկարվել են 80 զինծառայող: Տեսահոլովակի բյուջեն, որը 3 օրվա ընթացքում ունեցել է միլիոնից ավել դիտում, կազմել է ընդամենը 900 դոլար:
Լրագրողները համոզված են, որ եթե տեսահոլովակի ժողովրդավարությունը մոտակա շաբաթներում չպակասի, ապա Gangnam style տեսահոլովակը կարող է զիջել առաջին դիրքը Youtube-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)