Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք 

Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան

Հրապարակումներ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․
 
Երբեմն նույնիսկ հավատդ չի գալիս... Երեկ ՖԲ ընկերներից մեկը՝ Arusyak Simonyan-ը, Հայաստանի պատմության թանգարանում այսպիսի բացատրագրով մի նմուշ է լուսանկարել՝
«Գոտի պատկերազարդ
Ք. ա. 9–6-րդ դդ., հայտնաբերման վայրը՝ անհայտ, Արևելյան Անատոլիա, Թուրքիա, բրոնզ»
(նույնը՝ անգլերեն)։
Ժամանակին այս վտանգի՝ Հայաստանը «Անատոլիայով» կամ «Արևելյան Անատոլիայով» նենգափոխելու մասին գրել և նախազգուշացրել եմ և՛ հայերեն, և՛ անգլերեն, և՛ ռուսերեն։ Օրինակ՝ դրան է նվիրված իմ առանձին հոդվածը՝ “Western Armenia vs Eastern Anatolia,” Europe & Orient (Journal of the Institute Tchobanian, Paris), No. 4, 2007, էջ 57-58։
Իսկ ավելի վաղ՝ դեռևս 1998 թ. լույս տեսած իմ «Հայաստանի լուսաբանումն ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» գրքում, այդ խնդրին բազմաթիվ էջեր և նույնիսկ մի առանձին գլուխ էի նվիրել՝ «7. Հայաստանի նենգափոխումը Անատոլիայով» (էջ 22–23, 37–40, 42–43, 67, 83, 85, 88)։
Բայց այժմ ունենք այն, ինչ ունենք, քանի որ ՀՀ քաղաքական իշխանությունն ու նրա նշանակած պատմագիտության ղեկավար կազմը երբեք օտար, առավել ևս՝ արևմտյան կեղծարարությունների դեմ պայքարելու հակում կամ ցանկություն չեն դրսևորել։ Այդ պատճառով էլ թուրքական պատմաքաղաքական կեղծիքն այսօր արդեն Երևանում է՝ ծլում է և բարգավաճում...
Իսկ դեռևս 1998 թ. այդ մասին, մասնավորապես, գրում էի՝
«Արևելյան Անատոլիայի նույնացումը հայկական լեռնաշխարհի հետ սխալ է և' պատմական, և' աշխարհագրական տեսակետներից: Մինչև վերջին տասնամյակները Անատոլիա աշխահագրական եզրը եղել է Փոքր Ասիա թերակղզու հոմանիշ: Սակայն, 1920-ական թթ. ի վեր, սկզբում միայն Թուրքիայում, ապա՝ նաև Արևմուտքում, Անատոլիան ու նոր թխած արևելյան Անատոլիա եզրը սկսեցին դիտավորությամբ գործածել՝ մատնանշելու համար Թուրքիայի Հանրապետության արևելյան ամբողջ տարածքը՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը և Քրդստանը15: Սակայն, անգամ այդպիսի սխալ և աշխարհագրորեն խեղաթյուրված «Անատոլիա »-ն կիրառողները դեռևս այն չէին նույնացրել ամբողջ Հայկական լեռնաշխարհի հետ, որ իր մեջ ներառում է նաև Արևելյան (Պարսկական/Ռուսական /Խորհրդային/անկախ) Հայաստանը: Իսկ որ Սյունին Արևելահայաստանն էլ է մտցնում Անատոլիայի տարածքի մեջ շատ պարզ երևում է նաև Ղարաբաղի աշխարհագրության նրա հետևյալ նկարագրությունից. «Ղարաբաղը՝ լեռնային մի շրջան է՝ արևելյան Անատոլիայով ձգվող մեծ Հայկական լեռնաշխարհի ամենաարևելյան ծայրին...» (A mountainous region at the easternmost edge of the great Armenian mountain-plateau stretching through eastern Anatolia)։ Նկատենք, որ ամերիկյան ուրիշ «հայագետներ» էլ են սկսել ամբողջ Հայկական լեռնաշխարհը համարել Անատոլիայի բաղկացուցիչ մաս: Այսպես, խոսելով հին ժամանակների մասին, Նինա Գարսոյանը ևս, իմիջիայլոց, հայկական լեռնաշխարհը մտցնում է Անատոլիայի մեջ, գրելով. «Անատոլիայում ու, մասնավորապես, Հայկական լեռնաշխարհում տիրող քաղաքական իրավիճակը...» ("The political situation prevailing in Anatolia and particularly on the Armenian highlands..."):
7. Հայաստանի նենգափոխումը Անատոլիայով
Թուրք-ադրբեջանական պատմագրության հետ Սյունիի գրքի զուգորդումները կանոնավոր բնույթի են: Այսպես, Սյունին նախորդ մեջբերման մեջ Հայաստան եզրի փոխարեն գործածել է Հայկական լեռնաշխարհ աշխարհագրական եզրը: Արդյո՞ք սա պատահականություն է: Պարզվում է, որ՝ ո՛չ: Հայաստան եզրն այս գրքում հիշատակվում է անհամեմատ ավելի քիչ, քան՝ նրա փոխարեն, երբեմն զավեշտորեն անպատեհ տեղերում գործածվող, Անատոլիա-ն ու Արևելյան Անատոլիա-ն (տե՛ս էջ 55, 56, 67, 95, 98, 104, 111 և այլն): Հայաստան անվան այս նենգափոխումն առավել ցայտուն արտացոլվել է գրքի տեղանունների և անձնանունների Անվանացանկում՝ Index-ում (էջ 283-289): Անվանացանկի Հայաստան հոդվածը ուղղակի պարպված է. այն ընթերցողին լոկ հղում է երեք այլ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետություն, Խորհրդային Հայաստան և Թուրքահայաստան: Այսպիսով, Սյունիի Անվանացանկը հին և միջնադարյան Հայաստանի, Պարսկահայաստանի կամ Ռուսահայաստանի գոյությունն ուղղակի չի ճանաչում, թեև շարադրանքի մեջ ինչ-որ կերպ սողոսկել են «[հին] Հայաստանը» (Էջ 7), «[միջնադարյան] Հայասաանը», «[արևմտյան] Հայասաանը» (Էջ 18), «պատմական Հայասաանը» (Էջ 19, 104) և այլն: Ավելին, ինչպես շարադրանքում, նույնպես և
Անվանացանկում Թուրքիայում ապրած բոլոր հայերի համար, ավանդական՝ արևմտահայեր-ի կամ թուրքահայեր-ի փոխարեն առաջարկվում է գործածել անատոլիական հայեր նորահնար հորջորջումը (մասնագետ պատմաբանի համար անատոլիական հայեր-ը կարող են լինել միայն նրանք, ովքեր ապրել կամ ապրում են պատմական Հայաստանից դուրս՝ Փոքր Ասիա թերակղզու տարածքում): Դատելով Սյունիի՝ Անատոլիա եզրի գործածման բացարձակ գերակշռությունից, որ, ի դեպ, Անվանացանկը թերացել է արտացոլելուց (Անատոլիան գործածված է շատ ավելի էջերում, քան նշել է Անվանացանկը), նույնպես և ողջ շարադրանքից, կարելի է զարմանալ, թե ինչու՞ է գիրքը վերնագրված Հայաստանը և ո՛չ թե՝ Արևելյան Անատոլիան նոր պատմության մեջ։
Թուրքական քարոզչությունն այս մոտեցումը բավական վաղուց էր ծրագրել: Նրա էությունը հստակ ձևակերպել է Թուրքիայի գաղտնի ծառայության նախկին գործակալ, հետագայում՝ թուրքական «հայագիտության» գաղափարախոսական առաջնորդ Էսաթ Ուրասը (ստորև, մեջբերվող նախադասությունը թուրքերեն բնագրում ամբողջովին գրված է մեծատառերով).
«Ամենից կարևոր և անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. Հայաստանը չի կարող լինել որևէ այլ բան, քան աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն, տարածք՝ առանց քաղաքական սահմանների»:
Խոստովանենք, որ Ուրասի համեմատությամբ՝ Սյունին առաջադեմ հեղինակ է. չէ՞ որ Ուրասի՝ «Հայերը պատմության մեջ և հայկական հարցը» հսկայածավալ հատորի Անվանացանկում Հայաստան անունը չկա:
Մանվել Զուլալյանը, վերլուծելով թուրք պատմաբանի վերջերս լույս տեսած աշխատությունը, արդարացիորեն նկատել է, որ «թուրք պատմագրության բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հայեցակետը այն է, [որ] հայերը իրենց ողջ պատմության ընթացքում ինքնուրույնությունից զուրկ, փոքրաթիվ մի համայնք են եղել, իսկ Հայաստան կոչեցյալ երկիրն էլ լոկ մի աշխարհագրական հասկացողություն է»։ Իր վերոբերյալ արտահայտություններով Սյունին պարզապես կրկնում է թուրք պատմագրության հենց ա՛յս հայեցակետը: Ցավոք, Հայաստան անվան դեմ թուրքական քարոզչության արշավը և արևելյան Անատոլիա կեղծիքով նրա նենգափոխումը գրեթե ամբողջովին հաղթանակել է Արևմուտքի ակադեմիական շրջանակներում ու նաև լրջորեն թափանցել ռուսական պատմագրական և քաղաքագիտական գրականության մեջ (թեև ռուսներն ավելի հաճախ գործածում են Արևմտյան Հայաստան եզրը):
Ավելացնենք, որ պատմական Հայաստանի հիշատակումը «չեզոքացնող» թուրքական և թուրքամետ աշխատանքներին Սյունին վաղուց է լծվել: Այսպես, դեռևս 1983 թ. լույս տեսած՝ «Հայաստանը քսաներորդ դարում» անունով գրքույկում, նա արել է այսպիսի մի հայտարարություն. «Բացի Խորհրդային Հայաստանից չկա այլ Հայաստան, ու նաև չկա մի այլ հայ ազգ, բացի նրանից, ով երազում է Արարատի ստորոտում»
(There is no Armenia but Soviet Armenia, and there is no Armenian nation but the one which dreams at the base of Ararat) ։ Ահա այսպես՝ բացի պատմական Հայաստանը «չեղյալ» հայտարարելուց, փորձ է արվում նաև թուլացնել Հայաստան- սփյուռք կապերը, միլիոնավոր սփյուռքահայերին զրկել իրենց հայ ազգի բաղկացուցիչ մասը զգալուց ու, հետևաբար համապատասխանաբար գործելուց: Հետաքրքիր է, որ Սյունիի արած այս հայտարարությունը ժամանակին քննադատել էր սոցիոլոգ Մարի Քիլբորն Մաթոսյանը, որ ազգությամբ ամերիկուհի է։ Սակայն, ինչպես տեսնում ենք, քննադատությունը տեղ չի հասել»:
Լավ, եթե հայ պատմաբանները չեն պաշտպանելու հայոց պատմությունը, հետո այսպիսի կեղծարարությունների դեմ պայքա՞րն էլ են ժողովրդի վրա բարդելու...
Հ.գ. Վերը նշված գրքիս ու հոդվածիս հղումները տրված են մեկնաբանությունների դաշտում։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
Ամենադիտված