Անահիտ Սիմոնյանը` «Կամ»-ի գողացված լինելու մասին
Հասարակություն
BRAVO.am-ը երեկ պատմեց, որ Անահիտ Սիմոնյանը պատրաստվում է ներկայանալ որպես հագուստի դիզայներ ու բացել իր խանութ-սրահը: Երգչուհին մեզ հետ զրույցում նաեւ նշել է, որ չի մոռանում իր առաջին մասնագիտության մասին ու պարբերաբար կներկայացնի նոր երգեր:
Խոսելով օրերս համացանցում տարածված ու աղմուկ բարձրացրած «Կամ» երգի մասին՝ Անահիտը հերքել է այն լուրերը, թե իր կատարած ստեղծագործության երաժշտությունը գողացված է եւ հանդիսանում է թուրքական սերիալի սաունդտրեքի կրկնօրինակ:
«Այս երգը նոր չէ, իմ առաջին ձայնասկավառակում զետեղված գործերից է: Այն տարիներ առաջ գրել է Հայկոն, ձայնագրվել եմ հղի ժամանակ, 2011-ի գարնանը կատարել եմ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Այդ սերիալի երգն ավելի ուշ է հայտնվել համացանցում, իսկ իմ համերգային կատարումը դրված է եղել “YouTube”-ում, կարծում եմ' լսել են ու նմանակել»,-BRAVO.am-ին ասել է երգչուհին:
Անահիտ Սիմոնյանը հավելել է, որ պատրաստվում է նոր երգեր ներկայացնել, դրանցից մեկը դիսկո ոճում է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, գործիքավորում է Lazzaro-ն, իսկ տեսահոլովակը նախատեսում են նկարահանել ապրիլին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը