Rippi-ի «վերջին հարցազրույցը». ինչո՞ւ է երգչուհին հեռանում Հայաստանից
Հասարակություն
Հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից Rippi-ն ինչ-ինչ պատճառնելով “լռում” է. նա այլեւս հարցազրույցներ չի տալիս, ելույթներ չի ունենում ու չի նկարահանվում “Կարգին սերիալ”-ում: Գործնական, ինչպես նաեւ անձնական որոշ գաղտնիքներ Rippi-ն բացահայտել է BRAVO.am-ի հետ զրույցում:
“Նշանվել եմ”
Բոլորը գիտեն, որ անձնականիցս չեմ սիրում խոսել, բայց ասեմ' մի քանի ամիս առաջ նշանվել եմ: Սիրելիս՝ Կարենը, շոու-բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա մենք չենք շտապում, քանի որ այս շրջանը երկուսիս համար էլ գործնական է:
“Ես եւ Կարենը հեռանում ենք Հայաստանից”
Երկուսս էլ ստացել ենք գործնական հրավերներ ու պատրաստվում ենք ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Մեկնելու կոնկրետ ժամկետներ դեռ չեմ կարող ասել, բայց այսօր էլ զբաղված ենք դրա հետ կապված երկար ու բարդ գործընթացով:
“Չեմ հասցնում համագործակցել “Կարգին սերիալ”-ի հետ”
Մինչ օրս շատ լավ հարաբերություններ ունեմ հեռուստանախագծի անձնակազմի հետ: Սակայն վերջերս հաճախ չեմ լինում Հայաստանում, այդ իսկ պատճառով էլ չեմ հասցնում մասնակցել “Կարգին սերիալ”-ի նկարահանումներին:
“Հայաստանում այլեւս ոչինչ չեմ անելու”
Միջոցառումների ու նախագծերի մասնակցության բազմաթիվ հրավերներ եմ ստանում, որոնք մերժում եմ, քանի որ ունեմ պայմանագիր, ըստ որի' իրավունք չունեմ ոչ մի տեսակի գործունեություն ծավալել այստեղ, նույնիսկ' հարցազրույցներ տալ: Այս շրջանում ամեն ինչ շատ գաղտնի է արվում:
“Սպասեք նորությունների”
Արտերկրում գործունեությունս շարունակելու եմ թե′ երաժշտական, թե′ թատերական ասպարեզներում: Երբ մեկնարկ տրվի, արդեն իրավունք կունենամ հարցազրույցներ տալ եւ ավելի մանրամասն պատմել գործնական կյանքիս մասին:):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը