Արքայական զույգը հանգստանում է Կարիբյան կղզիներում
Հասարակություն
Սովորաբար մայրանալ պատրաստվող կանանց մասին իրենց ամուսինները հոգում են առավոտյան նախաճաշ մատուցելով, մերսում անելով, նվերներով երես տալով:
Իսկ ահա արքայազն Վիլյամի կարողությունը նրան թույլ է տվել իր ապագա երեխայի մորը տանել Կարիբյան կղզիներ:
Արքայական զույգը վարձակալել է լողավազանով վիլլա, որն արժե 30.000 ԱՄՆ դոլար:
Վիլյամի և Քեյթի առաջնեկը կծնվի հուլիս ամսին, իսկ թագուհի Ելիզավետա Երկրորդն արդեն գահը ժառանգելու տիտղոսը նվիրել է նրանց փոքրիկին, անկախ նրանից՝ երեխան կլինի աղջիկ, թե տղա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը