Աշխատանքի մրցույթ` հաշմանդամություն ունեցող անձանց համար
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունում շարունակվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի համար հայտարարված մրցույթը։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։
ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար։
Առաջին փուլում աշխատանքի մրցույթին կարող են դիմել միայն սայլակավոր հաշմանդամները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկությունները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը