Մահացած զինծառայողի գործը Պաշտպանի ուշադրության կենտրոնում է
Հասարակություն
Դեռևս 2011 թվականին Պաշտպանի աշխատակազմը ստացել էր Ժորա Մկրտչյանի առողջական վիճակի վերաբերյալ ահազանգ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն անմիջապես այցելել էր Մկրտչյանին, ով այդ պահին գտնվում էր Երևանի կայազորային հոսպիտալում:ծառայողի
Այցելության արդյունքում արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից առնվել են քննության:
Ժորա Մկրտչյանի հետագա զինվորական ծառայության պիտանելիության հարցով Պաշտպանի կողմից իրականացված աշխատանքների, այդ թվում նաև Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կրկնակի այցելության արդյունքում որոշում էր կայացվել Ժորա Մկրտչյանին ճանաչել ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինծառայության համար:
Զուգահեռ, աշխատանքներ են տարվել Ժորա Մկրտչյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի կապակցությամբ տեղեկություններ ստանալու և Ժորա Մկրտչյանին զորակոչելիս ախտորոշված հիվանդությունների առկայությամբ նրան մարտական հերթապահության ուղարկելու օրինականության ուղղությամբ:
Արդյունքում, Պաշտպանության նախարարը խիստ զգուշացրել է Գլխավոր շտաբի պետին և բանակային կորպուսի հրամանատարներին նման դեպքերում բացառել զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկելը:
Ժորա Մկրտչյանի գործով ստացված բոլոր տվյալները Պաշտպանի կողմից դրվելու են տվյալ գործով իրավասու մարմինների, այդ թվում նախաքննական մարմնի գործունեության գնահատման եզրակացության հիմքում:
Հաշվի առնելով Ժորա Մկրտչյանի գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այդ ակտի բողոքարկված չլինելու հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է աշխատանքներ հարուցված քրեական գործի նյութերի և դատարանի կողմից կայացված դատական ակտի ամբողջական ուսումնասիրման ուղղությամբ:
Ուսումնասիրության արդյունքում Պաշտպանը սույն գործով բոլոր իրավասու մարմինների կողմից կատարած աշխատանքի և դատական ակտի վերաբերյալ կներկայացնի իր գնահատականները և դրանից բխող համապատասխան առաջարկությունները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը