Լեդի Գագան վնասակար է երեխաների առողջությանը
Աշխարհ
«Ռոսկոմնադզոր»-ը Պետերբուրգում Լեդի Գագայի սկանդալային համերգի տեսագրության փորձաքննություն է անցկացրել եւ եկել այն եզրահանգմանը, որ «հրեշների մոր» ելույթը վնասակար է երեխաների առողջության եւ զարգացման համար, այդ պատճառով էլ համերգին չէր կարելի թույլ տալ մասնակցել դպրոցականներին:
Լեդի Գագային մեղադրել են «չարդարացված բռնության, զոհի նկատմամբ կարեկցանքի բացակայության, նատուրալիստական եւ վիրավորական բնույթի սարսափազդու ֆիզիոլոգիական գործընթացի ցուցադրման համար», հայտնում է style.news.am-ը:
«Տվյալ միջոցառումը երեխայի սոմատիկ, հոգեկան կամ հոգեբանական առողջությանը եւ ֆիզիկական, հոգեւոր, բարոյական զարգացմանը վնաս հասցնող հնարավորություն ունի… », - ասված է եզրակացության մեջ, մեջբերում է LifeNews-ը:
Մասնագետները նաեւ նշել են, որ Լեդի Գագան բեմում անպարկեշտ է արտահայտվել եւ սեքսի հանդեպ հետաքրքրություն բորբոքել: Փորձագիտական եզրակացությունը հանձնել են դատախազություն եւ ոստիկանություն՝ ստուգում սկսելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)