Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՀՀԿ-ն փող է խնայում Սերժ Սարգսյանի հաշվին

Վերլուծական

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է նախագահական ընտրություններում հնարավորինս քիչ ծախսելով՝ հասնել առավելագույն արդյունքի: Քիչ էր, որ ժողովրդի մի հսկայական հատված, որը տարիներ շարունակ առանձնակի ակնկալիքներով սպասում էր ընտրություններին, զրկվեց ընտրակաշառքի թեկուզ մինիմալ, թեկուզ 5 տարվա պաշտոնավարման հետ համեմատած ողորմելի 10 կամ 15 հազար դրամից, ինչը ՀՀԿ տեղային նշանակության օլիգարխներին հնարավորություն տվեց պաշտոնավարման ու արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում կուտակած միլիոնները խնայել, ՀՀԿ-ն որոշել է անգամ նվազագույն, անգամ պարտադիր համարվող ծախսեր էլ չանել: Եվ իհարկե, ինչպես միշտ, հարվածի տակ հայտնվողը լրատվամիջոցներն են:

Երեկ զանգահարում եմ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանին, հայտնում ցանկությունս՝ ներկա գտնվել նախընտրական հանդիպումներից մեկ-երկուսին, մասնավորապես, ասում եմ, որ Գյումրին է հետաքրքրում: Խնդրում է զանգահարել վաղը: Զանգում եմ առավոտյան, խոսում ենք, պայմանավորվում, խնդրում է երեկոյան մի անգամ էլ զանգել՝ գնալու հետ կապված մանրամասներին տեղեկանալու համար: Զանգում եմ պայմանավորվածության համաձայն և հանկարծ Շուշանը հարցնում է՝ «դու կարող ես չէ՞ քո տրանսպորտով գալ, մեզ մոտ տրանսպորտային խնդիրներ են առաջացել, ուղղակի երկու միկրոավտոբուս ունենք, էլ տեղ չկա»:

Մոտս անզուսպ ծիծաղ է սկսվում: Ո՞նց, Հանրապետական կուսակցությունն ի վիճակի չէ լրագրողների տրանսպորտի հարց լուծել, բայց ուզում է պետության հարցերը լուծած լինել ու շարունակել Հայաստանի Հանրապետության ղեկը ևս 5 տարի իրենո՞վ անել: Թե՞ Տարոն Մարգարյանի հայտարարություններով պահանջվող վարորդները դեռ չեն գտնվել, որ գոնե երկու ավտոբուս քշեն՝ լրագրողներին տեղ հասցնելու ու աշխատանքի նորմալ պայմաններ ապահովելու համար:

Եթե նման պատասխան տրվեր, ենթադրենք, Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի, Վարդան Սեդրակյանի կամ Պարույր Հայրիկյանի գրասենյակից, իհարկե, ամեն ինչ հասկանալի կլիներ, հարցեր չէին առաջանա, առավել ևս՝ ծիծաղ: Որոշ թեկնածուների պարագայում անգամ հայթայթված 8 միլիոն դրամի գրավն էր զարմանք հարուցում: Բայց որ 5 տարի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ կոհորտայով հանդերձ ի վիճակի չէ մի քանի ավտոբուսի հարց լուծել… Ավելին՝ ՀՀԿ-ն իր օլիգարխիայով, պետական բյուջե թալանողների, երկու զուգարանի վրա 124 միլիոն դրամ գրող ու «գռփած» փողերով դղյակներ կառուցողների բանակով «լայեղ» չի անում երկու կոպեկ ծախսել սեփական թեկնածուին չխայտառակելու ու ծիծաղի առարկա չդարձնելու համար՝ հուսալով, որ հենց լրագրողները պետք է շռայլ գտնվեն իրենց թեկնածուի հանդեպ… Հաղորդվեց, որ «Հայլուրը» և «Ազատություն» ռադիոկայանը սեփական միջոցներով են հոգալու տեղ հասնելը: Իհարկե, Lurer.com-ն, ի տարբերություն ՀՀԿ վերնախավի, ժլատությամբ ախտահարված չէ և ի վիճակի է նման ծախսեր հոգալ, սակայն, հաշվի առնելով այն, որ հենց ՀՀԿ շտաբը շահագրգռված չէ սեփական թեկնածուի լուսաբանումը կազմակերպել ինչպես հարկն է (դեռ բարձր մակարդակի մասին չենք էլ ասում, դա երևի հնարավոր էլ չէ), ըստ այդմ, մենք ևս զերծ ենք մնում շահագրգռություն ցուցաբերելուց և կլուսաբանենք միայն այն դեպքում, երբ հենց թեկնածուի շտաբը շահագրգռություն ցուցաբերի և գոնե մինիմալ պայմանները հոգա՝ ո՛չ թե լրագրողներին, Աստված գիտե, տեխնիկական ինչ վիճակում գտնվող ավտոբուսներով կամ «Գազել»–ներով տանի, Աստված գիտե ինչ վիճակում գտնվող ճանապարհներով (Հայաստանի ճանապարհները ձմռանը հայտնվում են աղետալի և վթարավտանգ վիճակում դարձյալ ՀՀԿ իշխանավորների «քցիպության» պատճառով, որոնք նախընտրում են ճանապարհները ժամանակին չմաքրել, իսկ աղի ու ավազի վրա դուրս գրված փողերով Մալդիվներում քեֆ քաշել) ու սոված-ծարավ թողնի «չոլերում». ՀՀԿ-ից այլ բան, երևի թե, չէր էլ կարելի սպասել:

Իհարկե, դժվար է ասել, թե նախընտրական հանդիպումների խայտառակ կազմակերպման մեջ անձամբ թեկնածուն կարող է մեղավորություն ունենալ. տվյալ դեպքում երևի թե այդքան էլ տեղին չի լինի Սերժ Սարգսյանին ժլատության մեջ մեղադրելը (թեև հակառակ պնդումն էլ անելու բախտ դեռ չի վիճակվել) և ասել, թե հենց նրա հրահանգով է որոշվել փող խնայել լրագրողների վրա: Այս դեպքում շատ ավելի վճռական դեր կարող է խաղալ շտաբի պետի՝ արտաշատցի լինելու հանգամանքը. ինչպես երևում է, անգամ իշխող կուսակցության շտաբի պետ լինելու և իշխող կուսակցության շտաբի ամբողջ փողերը տնօրինելու գործոնը Հովիկ Աբրահամյանին մոռացնել չտվեց իր «արտաշատցիությունը»: Դե, թերևս Արգամիչին հասկանալ կարելի է. նոր առանձնատուն, արդեն իսկ արված բավական ծախսեր, որոնք ինչ-որ տեղից հարկավոր էր լրացնել…

Հետգրություն 1

Իսկ Գյումրին արդեն մի քանի օր է՝ պատրաստվում է Նախագահի հետ հանդիպմանը: Ամբողջ Գյումրին այս օրերին՝ զինված ավելներով, դույլերով ու մաքրության համար մյուս անհրաժեշտ պարագաներով, մաքրում, լվանում ու «հիստակում» է հանրապետության երկրորդ քաղաքը՝ ձգտելով ըստ արժանվույն դիմավորել ՀՀԿ առաջնորդին: Բնականաբար, գյումրեցիները չեն էլ կասկածում, որ իրենց ջանքերը շատ լրատվամիջոցներ չեն կարողանա գնահատել, քանի որ ՀՀԿ շտաբում որոշել են սեփական թեկնածուի հաշվին փող խնայել: Թեև, իշխանական լրատվամիջոցները, ամենայն հավանականությամբ, կլինեն և, ըստ հրահանգի, կլուսաբանեն այն, ինչ հրամայվի և հարկ համարվի լուսաբանել:

Հետգրություն 2

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն գերմարդկային ջանքերի գնով կարողանա մի քանի ավտոբուսի հարց լուծել, սակայն, ըստ երևույթին, լրագրողներն այդ ավտոբուսներից էլ չեն օգտվի, որովհետև դրանցով շատ ավելի նախընտրելի կհամարվի տեղափոխել «չեբուրաշկաների»՝ նախագահի հանդիպումը «բարձր» մակարդակով կազմակերպելու համար:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված