FEMEN-ուհիները մերկացել են և իրենց «առաջարկել» զբոսաշրջիկներին՝ Ռիո դե Ժանեյրոյում
Հասարակություն
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները բրազիլական կառնավալի բացման օրն ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացրել է շարժման մամլո ծառայությունը:
Զբոսաշրջիկների բազմամիլիոնանոց հոսքի ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի միջազգային օդանավակայնում FEMEN-ի ակտիվիստները ժամանել են ուղեբեռների վրա նստած։ Նրանք Բրազիլիա ժամանած զբոսաշրջիկների «սեքսուալ ժամանցն» ապահովելու համար առաջարկել են… իրենց:
FEMEN-ի ակցիան խորհրդանշում է բրազիլական սեքս-մաֆիայի գործունեությունը կառնավալի օրերին: Ամեն տարի կառնավալի ժամանակ բրազիլական սեքս-արտադրությունը հարստանում է՝ աղքատ բրազիլուհիներին սեքս-զբոսաշրջիկներին մատուցելով: Եվ այս ամենը հավանության է արժանանում իշխանությունների կողմից: Այս մասին գրում է 1in.am-ը:
«Այս իրավիճակը փչացնում է բազմաթիվ կանանց ճակատագրերը և Բրազիլիային զրկում է երբևէ կիսավայրենի վիճակից դուրս գալու հնարավորությունից»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)