Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Հայկական Բուալոն` Չարենցը և նրա արբանյակները` ընդդեմ Տերյանի

Գիտություն և Մշակույթ

Մեզ հայտնի է երիտասարդ գրողներին ուղղված Չարենից հետևյալ արտահայտությունը. «Ես հերքեցի Տերյանին և ստեղծեցի իմ գրականությունը, բա ինչու դուք ինձ չեք հերքում, եթե ուզում եք ձեր գրականությունը ստեղծել...»: Ահա այդպիսի «փաստացի» հերքման մի զվարճալի դրվագ է պատմում Հ.Մկրտչյանը: Ու նրանց «կայացումը» ձախողում է Պողոս Մակինցյանը, ով Տերյանի մտերիմն էր ու լուրջ ներդրում ուներ տերյանագիտության մեջ:

Մամուլը տպագրել էր «Երեքի» հայտնի դեկլարացիան: Կարդացել էի նաև Պողոս Մակինցյանի «Հայկական Բուալոն և նրա արբանյակները թվով երեք ու կես» ֆելիետոնը: Բուալոն Չարենցն էր: «Երեքի» մեջ էին Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին և Գևորգ Աբովը… Կեսը Մելիքն էր, որ ապրում էր Մոսկվայում և «միացել էր» սրանց դեկլարացիային: «Երեքը» գրական երեկոներ էր կազմակերպում պոեզիայի «հին կուռքերի» դեմ: Առավելապես ձաղկում էին մեր քնարերգությունը և Վահան Տերյանին: Սիրային-քնարական պոեզիան համարում էին քաղքենիական, անհատապաշտական պոեզիա, որ «հին աշխարհի ծնունդ էր» ու«պիտի մեռներ նրա հետ»:

Անկեղծ ասած` ես, որ գրական առաջին քայլերն էի անում, ինձ նույնպես դուր էր գալիս Երեքի դեկլարացիան և Մակինցյանին համարում էի «հին մարդ»:

Եվ ահա, հայտարարված էր Երեքի գրական երեկո` գավառային կոմիտեի միակ դահլիճում, ուր սովորաբար տեղի էին ունենում հավաքույթներն ու գրական ասուլիսները: (Հ. Մկրտչյանը այնտեղ է գնում բանաստեղծի համբավ ունեցող ընկերոջ և իրենց պոեզիայի հերոսուհի` գիմնազիստուհի Ա-ի հետ»): 

Եղիշե Չարենցին չէի տեսել:

- Երեքը, երեքը, - շշնջացին մեր կողքին նստողները: Եվ առաջին անգամ տեսա Չարենցին: Պատկառելի քթով փոքրիկ մարդ էր, չգիտեմ ինչու հենց անհաջող քիթը ցցած, ձեռքերը գրպանում, քայլում էր առջևից: Մեծ բանաստեղծի հասկացողությունը մի տեսակ չէր տեղավորվում այս փոքրիկ, «անշուք» մարդու մեջ: Երեքը քայլում էին մի տեսակ իծաշարուկ, միմյանցից որոշակի հեռավորության վրա, երևի իրենց երևալուն որոշ հանդիսավորություն տալու նպատակով: Երկրորդը` Գևորգ Աբովն էր. միջին տարիքի, միջին հասակի և միջին կառուցվածքի բոլորակ դեմքով, ժամանակի համար տարօրինակ հագուստով՝ չալպուտուրիկ տաբատով ու սև պիջակով. փողկապի փոխարեն կապել էր կարմիր մի շոր: 

- Ֆուտուրիստ է, - շշնջացին առջևի նստողները:

Վերջապահը Ազատ Վշտունին էր` բարձրահասակ, նիհար, բանաստեղծական դեմքով, երկար դերվիշական սև մազերով և նուրբ դիմագծերով, որ կատարելապես համապատասխանում էր բանաստեղծի իմ իդեալին: 

Սրանք բեմ բարձրացան: - Ահա և մենք երեքս, - հայտարարեց Չարենցը:

Հատուկենտ ծափեր եղան: Նա խոսքը տվեց Աբովին, որը կարճ բացատրեց դեկլարացիայի «պատմական-հեղափոխական նշանակությունը» և ասաց.

- Այժմ մենք կկարդանք մեր բանաստեղծությունները:

Դահլիճի վերջին նստարաններից մեկը ոտքի կանգնեց և ասաց. – Ընկերներ, դուք կուզենայիք լսել Երեքի «Պոեզոզուռնան», թե Վահան Տերյանին:

Պողոս Մակինցյանն էր, որին «պաշտոնի բերումով» հանդիպել էի:

- Տերյան, Տերյան, - գրեթե միաբերան գոչեցին դահլիճից: 

Մակինցյանը, որ բարձրահասակ գեղեցիկ տղամարդ էր, հանդիսավոր քայլվածքով լուռ մոտեցավ բեմին, գլուխ տվեց և նույն քայլվածքով դուրս եկավ դահլիճից: Դահլիճը գրեթե դատարկվեց: Մենք` երեք ուխտավորներս, այդպես էլ մնացել էինք նստած: «Երեքը» խայտառակվել էր. նրանց «բունտարարական» ելույթը ձախողվեց: Չարենցն ու Վշտունին իջան բեմից և մոտեցան մեզ: - Բանաստեղծնե՞ր եք, - հարցրեց Չարենցը:

- Այո: Ընկեր Հարություն Մկրտչյանը մեր շրջկոմի քարտուղարն է և բանաստեղծ, - ոտքի կանգնելով պատասխանեց և հատուկ շեշտով ներկայացրեց ինձ Արսենը:

- Իսկ դո՞ւք, օրիորդ:

- Ես էլ սրանց միակ ընթերցողն եմ, - կատակեց Ա.-ն:

- Շատ լավ: Դուք մի բանում կարո՞ղ եք օգնել մեզ, - դիմեց ինձ Չարենցը:

- Կարող ենք, իսկ ի՞նչ պիտի լինի մեր պարտականությունը, ընկեր Չարենց:

- Մեր մյուս երեկոյին մի տաս հոգի ձեր լավ կոմերիտականներից կարո՞ղ եք բերել ձեզ հետ:

- Տասը մասսա չի, այ տղա, - նկատեց Վշտունին, - առնվազն մի քսան հոգի պիտի լինեն:

- Կարող եմ բերել, իսկ ի՞նչ պիտի անենք մենք:

- Մեծ բան չէ: Երբ մենք կխոսենք ու կարտասանենք, կծափահարեք, ինչպես վայել է կոմերիտականներին: Հենց որ Մակինցյանը ուզենա խոսել, թունդ կշվացնեք: Պա՞րզ է:

- Պարզ է: Մենք այդ խոստումով էլ բաժանվում ենք իբրև Երեքի ամենահավատարիմ կողմնակիցներ:

- Դե, ձեր բանաստեղծների տետրերը կբերեք ինձ, ես կկարդամ, - նետեց Չարենցը:

Մեր ուրախությանը չափ չկար:

 

Եղիշե Չարենցի մասին. Հուշեր (Կազմող՝ Եղիշե Հովհաննիսյան)

Նյութը՝ Ք.Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված