«168 ժամ». Հայրիկյանի մահափորձի բացահայտումը կդառնա՞ բացառիկ դեպք
Հայկական Մամուլ
«Ես շատ կուզենամ, որ մահափորձն իսկակապես բացահայտվի: Սա հայ իրականության մեջ բացառիկ դեպք կլինի, որովհետև այդպիսի
հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ պատահաբար են բացահայտվում, կամ էլ քաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում են բացահայտվում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ,իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով ձերբակալություններին:
Հարցին, թե կարելի՞ է վստահ լինել, որ հանցագործությունն իսկապես այդքան արագ բացահայտվել է, Ավետիք Իշխանյանը պատասխանել է, որ սա այն դեպքն է, երբ բարձրագույն իշխանությունը շահագրգռված է նման հանցագործության արագ բացահայտմամբ, բայց դեռևս վստահություն չի կարելի ունենալ, որ ձերբակալվածներն իսկապես մեղավոր են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը