«Հրապարակ». Մանրամասներ Հովհաննիսյան-Բագրատյան հանդիպումից
Հայկական Մամուլ
Մի քանի օր առաջ «Անի» հյուրանոցում տեղի ունեցած Բագրատյան-Հովհաննիսյան հանդիպման ախաձեռնողը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ
լավատեղյակների՝ նա փորձել է հասնել նրան, որ Հայրիկյանն ու Բագրատյանը միանան իրեն, և փորձել է հասկանալ՝ հնարավո՞ր է դա, թե՞ ոչ:
Այդ էր նաև պատճառը, որ բացի բարևելուց ու վարսավիրանոցում հարդարվելուց, մինչ այդ տնտեսությունից չխոսող Հովհաննիսյանը
սկսել է անդրադառնալ տնտեսական վիճակին և «ա լյա Բագրատյան»՝ ոչ թե 100, այլ 5 քայլով փորձում է «վերականգնել» հայոց տնտեսությունը: Եվ քանի որ երեկ ինքնաբացարկ հայտնելու և մեկ այլ թեկնածուի միանալու վերջին օրն էր, նշանակում է՝ Հովհաննիսյանը ստիպված կլինի միայնակ իրականացնել իր «5 քայլը», որովհետև ոչ Բագրատյանը ու ոչ էլ Հայրիկյանը չմիավորվեցին նրա հետ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը