«ՀԺ». Գազի գինը կբարձրանա
Հայկական Մամուլ
Անցած տարվա վերջին երեք ամիսներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ՀՀ սահմանին կազմել է 254 դոլար: «Հայկական ժամանակը» գրում է, որ հենց այսպիսի գին է արձանագրել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունը:
Սա ուշագրավ է նրանով, որ արդեն տևական ժամանակ և պարբերաբար ՀՀ պաշտոնյաները, և հատկապես ՀՀ էներգետիկայի և
բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում են, որ ռուսական գազի գինը չի փոխվել և կազմում է 180 դոլար: Իսկ
նոր գինը, ըստ նախարարի, դեռ քննարկվում է ռուսական կողմի հետ բանակցություններում, որոնք իբր պետք է ավարտված լինեին դեռ
անցած տարվա դեկտեմբերին: Նախագահական ընտրություններից հետո սպառողներին մատակարարվող գազի մեկ խմ-ի սակագինը կբարձրանա և կկազմի մոտ 180 դրամ ներկայիս 132-ի փոխարեն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը