Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Հրապարակումներ
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ուղերձ է հղել Գյումրիի օրվա առթիվ։
«Գյումրին ինձ համար պարզապես ծննդավայր կամ բնակության վայր չէ։ Այն իմ ինքնության, մտածողության ու արժեքների անբաժանելի մասն է։ Այս քաղաքը խիստ բնավորությամբ մարդկանց, արժանապատվության, հումորի ու դժվարություններին չհանձնվելու մասին է, որոնք միշտ եղել են ինձ համար ուժի աղբյուր։
Գյումրու հետ իմ կապը միայն էմոցիոնալ կապ չէ, այն մեծ պատասխանատվություն է, որը վերաբերվում է նաև քաղաքի այսօրվան ու վաղվան:
Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու՝ պահպանելով այն անկրկնելի ոգին, որով ճանաչում են նրան Հայաստանում և ամենուր:
Շնորհավո՛ր Տոնդ, Մեր Գյումրի, Մեր քաղաք»,- ասվում է ուղերձում։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց