Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս
Վրաստան
Բաթումում օտարերկրյա քաղաքացին ցած է նետվել բնակելի շենքի չորրորդ հարկի բնակարանի պատուհանից՝ փորձելով խուսափել իրավապահների հետ հանդիպումից։ Տղամարդն ընկել է ներքևում կայանված ավտոմեքենայի վրա, հայտնում է InterPressNews-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Գորգասալի փողոցում այն բանից հետո, երբ ոստիկանությունը տեղեկություն է ստացել բնակարաններից մեկում թմրանյութերի հնարավոր առկայության մասին:
Գործակալության տվյալներով, գործով անցնում է ևս երկու մարդ:
Բոլոր երեք մասնակիցների ինքնությունը, որոնք օտարերկրյա քաղաքացիներ են, պարզվել է:
Տուժածին հոսպիտալացրել են: Հրապարակման պահին նրա առողջական վիճակն անհայտ էր մնում


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց