Նյու Յորքում Նեմո ձնաբքի պատճառով հետաձգվել են բոլոր չվերթները
ԱՄՆ
Այս պահին դեպի Նյու Յորք շարժվող Նեմո ձնաբքի պատճառով քաղաքում չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթները: Փետրվարի 8-ի կեսօրին արդեն իր աշխատանքն էր դադարեցրել LaGuardia, իսկ երեկոյան՝ նաև Ջոն Քենեդիի օդանավակայանը. հայտնում է Reuters-ը:
Նյու Յորքից բացի՝ ձնաբուքը սպառնում է ԱՄՆ-ի ատլանտյան ափերի մի շարք այլ քաղաքների: Չվերթները հետաձգվել են նաև Բոսթոնում, Չիկագոյում և Վաշինգտոնում:
Մասաչուսեթս նահանգի իշխանություններն ավելի ծայրահեղ քայլի են գնացել. նրանք դադարեցրել են դասերը դպրոցներում, որպեսզի չվտանգեն երեխաների կյանքը:
Ձնաբուքն ԱՄՆ-ում սկսվել է փետրվարի 8-ին և շարունակվում է մինչև հիմա: Օդերևութաբանները կանխատեսում են, որ բնական աղետը նոր թափ է ստանալու: Սպասվում է մինչև 76 սմ ձնածածկույթ:
Ըստ մասնագետների՝ Նեմոն կմտնի ԱՄՆ-ի պատմության ամենասաստիկ ձնաբքերի տասնյակի մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)