Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել 

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Գիտություն և Մշակույթ

Երևանի Հովհ․ Թումանյանի անվ․ ազգային տիկնիկային թատրոնի բեմում հոկտեմբերի 19-ին հնչեցին Առնո Բաբաջանյանի երգերը։ Մեծ երգահանի 105-ամյա տարեդարձին նվիրված՝ «Ձոն Հայաստանին» խորագիրը կրող համերգով հանդես եկավ «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը՝ Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ։ Արցախցի տաղանդավոր երեխաներից, պատանիներից ու երիտասարդներից կազմված համույթն այս տարի արդեն մի քանի անգամ հանդես է եկել երևանյան բեմերում, և մշտապես գերել հանդիսատեսին, ոգևորել, ստիպել ոտքի վրա ծափողջույններ պարգևել իրենց։ Արցախցիներին նաև տունդարձի հույս հաղորդել։

1990-ականներին Արցախում կազմավորված «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը հարուստ պատմություն ունի։ Սակայն եղավ Արցախի բռնի հայաթափումը, ու մեր հայրենի երկրամասում հայտնի մշակութային կառույցները կարծես այլևս չէին գործի։ Բայց եղան անհատներ, հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցության ձեռք մեկնեցին արցախցի մշակութային գործիչներին։

Արդեն տեղեկացրել ենք՝ Մոսկվայում գործող «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը, հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ, հովանավորեց մի քանի մշակութային խմբերի վերակազմավորումն ու հանդս գալը Երևանում, այլ վայրերում։ Այդ խմբերի կազմում է նաև «Արցախի բալիկներ»-ը։  «ԴԻԱԼՈԳԻ»-ի «Գրքային դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում Մոսկվայում հրատարակվող գրքերի ցանկում հատուկ տեղ ունի Առնո Բաբաջանյանի երկերի լիակատար ժողուվածուն։ Նախատեսած է հրատարակել 25 հատոր, որից 3-ն արդեն պատրաստ են։ Եվ կայացած համերգն էլ այս շրջանակում էր։ Մանուկ ու պատանի, երիտասարդ երաժիշտներն իրենց ղեկավարի գլխավորությամբ այս անգամ հանդես եկան հատուկ՝ հոբելյանական ծրագրով՝ կատարելով Ա․ Բաբաջանյանի՝ ժողովրդի կողմից սիրված երգերը՝ հայերեն և ռուսերեն՝ որոշները համեմելով գեղեցիկ պարային կատարումներով։ Հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև երիտասարդական եռյակի ելույթները։

Համերգն սկսվեց Աշոտ Գրաշիի խոսքերով, Առնո Բաբաջանյաի երաժշտությամբ ստեղծված «Ազգ իմ, փառապանծ» երգով՝ ամբողջ համույթի կատարմամբ։

Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Այնուհետև հնչեցին Առնոյի հանրահայտ երգերը, որոնք արդեն տասնյակ տարիներ մեր ազգային մշակույթի գանձերն են՝ սիրված նաև այլ ժողովուրդների կողմից։ Իհարկե, մեր փոքրիկները նաև նորովի ներկայացրեցին սիրված երգերը, ու հանդիստեսը գոհ էր։ Որոշ երգեր հնչում էին նաև բեմականացված, ու փայլում էին փոքրիկները, ներկայանում անկաշկանդ։ Դահլիճում ներկա էին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, «ԴԻԱԼՈԳ»-ի նախագահ Յու․ Նավոյանը, որոնց համագործակցությամբ ու աջակցությամբ վերակազմավորվել ու գործում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Ռուզան Խաչատրյանի ղեկավարությամբ։ Ներկա էին նաև արցախյան մշակութային կառույցների ղեկավարներ, հայուրեր արտերկրից, արցախցիներ, որոնց համար նման համերգները նաև համախմբվելու, միմյանց հանդիպելու, որոշ չափով կարոտ առնելու առիթներ են։

Համերգից հետո զրուցեցի լոնդոնաբնակ մեր հայրենակից, «Թեքեյան» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Նազարյանի հետ, ով ներկա էր իմ հրավերով։ Ոգևորված էր, ուրախ, որ արցախյան մշակութային խմբերը գործում են Երևանում։ «Համերգի ողջ ընթացքում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն էի հիշում», -ասաց Բ․ Նազարյանը, նաև գնումներ կատարեց իր թոռների համար արցախցիների ձեռագործ նվերներից։ Յու․ Նավոյանի նախաձեռնությամբ՝ ձևավորվել է ավանդույթ, որ արցախյան մշակութային խմբերի ելույթներին զուգահեռ դահլիճների նախասրահներում կազմակերպվում է արցախցիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Հանդիսատեսի ոգևորությունը մեծ էր, ու չդադարող ծափողջույների ուղեկցությամբ համույթի կողմից կրկին հնչեց Արամայիս Սահակյանի խոսքերով գրված «Մեր սիրելի Երևան» երգը․

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,

Հույս եւ հավատ հայության

Քո սրբութեամբ դու ամեն հայի մեջ կաս,

Մեր սիրելի Երևան:

 

Հեղ.՝ Զոհրաբ Ըռքոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառովԼավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ ՄոսկվայիԻրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանը
Ամենադիտված