Մորուք սափրող աղանդավորականը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օհայո նահանգի դատարանը փետրվարի 8-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկացի աղանդավոր Սեմուել Մալետին, ով մեղադրվում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մեջ. փոխանցում է Agence France-Presse-ը:
Մալետի 15 համախոհները, ովքեր ընդունել են իրենց մեղքը, դատապարվել են 1-7 տարվա ազատազրկման:
Օհայոյում Ամիշական բողոքական աղանդի առաջնորդ Սեմուել Մալետը և նրա 15 համախոհները մեղավոր են ճանաչվել ատելության հողի վրա աղանդի այլ անդամների նկատմամբ նվազագույնը 8 հարձակում կատարելու համար: Հանցագործությունները կատարվել էին 2011թ. աշնանը: Տուժել է 6 տղամարդ և 2 կին: Աղանդավորականները բռնի ուժով խուզել են տղամարդկանց մորուքներն ու կանանց մազերը:
Ամիշական աղանդի համաձայն՝ ամուսնացած կանայք իրավունք չունեն կտրել իրենց մազերը, իսկ տղամարդիկ՝ սափրել իրենց մորուքները:
Մազերի նկատմամբ նման ոտնձգությունն աղանդավորականների համար նվաստացուցիչ արարք է համարվում:
Հետաքննության ունեցած տվյալներով՝ խմբի անդամների միջև հակասությունների պատճառ էր դարձել այն հանգամանքը, որ աղանդավորների կողմից նրանց շարքերն էին ընդունվում մարդիկ, որոնց ընդունմանը դեմ էր առաջնորդ Մալետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)