ԱՄՆ-ի հաքերները հրապարակել են Ջորջ Բուշի ընտանեկան լուսանկարները
ԱՄՆ
ԱՄՆ-ում հաքերները կարողացել են կոտրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի էլեկտրոնային հասցեն և համացանցի The Smoking Gun կայքում տեղադրել նրա ընտանեկան լուսանկարները. գրում է Associated Press-ը:
Հրապարակված նկարների մեջ է հիվանդանոցում գտնվելու ժամանակ Ջորջ Բուշ ավագի լուսանկարները, որում 88-ամյա նախկին նախագահը 2 ամիս բուժում էր ստանում: Հայտնի է դարձել, որ լուսանկարներից զատ՝ հանրությանը կարող են հասանելի դառնալ նաև ընտանիքի անդամների այլ անձնական տվյալներ՝ հասցեներ, հեռախոսահամարներ և այլն:
Հաքերային հարձակման պատասխանատվույթունն իր վրա է վերցրել Guccifer հաքերը, ով իրեն կիբերհանցագործությունների վետերան է համարում:
Ջորջ Բուշ կրտսերի ներկայացուցիչները հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները, որոնք պատասխանատու են պետության առաջին դեմքերի անվտանգության համար, հայտարարել են, որ գործի առթիվ հետաքննություն է ընթանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)