Փետրվարի 9-ի գիշերը նշվում է չինացիների Նոր տարին
Աշխարհ
Փետրվարի 9-ի գիշերը լույս 10-ին Չինաստանում նշվում է ամենամեծ տոնը` գարնան գալուստը կամ լուսնային տոմարով նոր տարին և համարվում է, որ հենց այսօր վիշապը իր տեղը զիջում է իմաստուն օձին: Այս մասին նշում է Inoсми պարբերականը:
Չինական ավանդության համաձայն՝ բոլորը այդ օրը պետք է վերադառնան հայրենիք իրենց տոնը տանը նշելու համար: Տոնի կապակցությամբ երկրում պաշտոնապես հայտարարվում է արձակուրդների «ոսկե շաբաթ»: Շատ մարդիկ վերադառնում են Չինաստան տոնից մի քանի շաբաթ առաջ և հեռանում ավելի ուշ: Այսպես՝ երկաթգծի աշխատակիցների տոները սկսվել են հունվարի 24-ից և կավարտվեն մարտի վեցին:
Չնայած չինացիների մեծամասնությունը աթեիստ է՝ նրանք բոլորը նաև սնահավատ են, հատկապես, եթե այն վերաբերում է փողին և հաջողությանը: Այդ պատճառով Նոր տարվա պատրաստությունները կատարվում են խիստ օրակարգով: Համաձայն այդ կանոնակարգի՝ հատուկ մեկ օր նվիրվում է տնտեսությանը, հատուկ օր՝ մազերը հարդարելու համար, հատուկ օր` ձկան և մսի գնումների համար և հատուկ մի օր՝ մրգերի, քաղցրավենիքի գնումների, իսկ մի օր էլ՝ տուն զարդարելու համար:
Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, սկսվում է ամենակարևորը չինացիների համար՝ տոնական սեղանի պատարստությունը: Նոր տարվա տոնական սեղանի գլխավոր ուտելիքը պիլմենին է: Համարվում է, որ պիլմենին եփելուն պետք է մասնակցեն ընտանիքի բոլոր անդամները: Նրանք համարում են, որ պիլմենիները իրենց տեսքով նման են ոսկու, ուստի ինչքան շատ ուտեն, այնքան ավելի հարուստ կլինեն: Հարստության խորհրդանիշ է նաև ձուկը, իսկ երկարակեցության խորհրդանիշ՝ լապշան: Իհարկե կարևոր է նաև խմիչքը, ընդ որում՝ չինացիները շամպայն չեն խմում, այլ՝ միայն օղի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)