Արխիվից անհետացել է ԽՍՀՄ փլուզման մասին ստորագրված փաստաթուղթը
Աշխարհ
Բելառուսի արխիվներից անհետացել է ԽՍՀՄ անկումն արձանագրող փաստաթղթի օրիգինալ տարբերակը, որը հայտնի էր որպես Բելովեժյան համաձայնություն. գրում է MIGnews-ը:
Այն մասին, որ փաստաթուղթն անհետացել է, հայտարարել է Բելառուսի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը: Շուշկևիչը հայտնել է, թե հնարավոր է՝ փաստաթուղթը գողացել են պետական համակարգի աշխատակիցներն այն վաճառելու նպատակով:
Փետրվարի 6-ին Բելառուսի նախկին կառավարության ներկայացուցիչները հայտնելլ էին, որ իրենք գործ են ունեցել միայն փաստաթղթի պատճեի հետ:
1991-ի դեկտեմբերի 8-ին Բելովեժսկում այն ժամանակ Բելառուսի Գերագույն խորհրդի ղեկավար Շուշկևիչի և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկի միջև:
Երեք հանրապետությունների նախագահների միջև ստորագրվել է համաձայնություն, որով ԽՍՀՄ-ը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեց գոյություն ունենալ աշխարհում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)