Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը՝ Երևանում
Հասարակություն
Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը մարտին կժամանի Երևան՝ համերգային նախագծով:
Varda-ի ելույթները կկայանան մարտի 7, 8, 9-ին՝ “Vivaldi Hall” ռեստորանում: Համերգի կազմակերպիչն է “Luxury”-ն:
«Երեկոյի ընթացքում կհնչեն վոկալային հայտնի կատարումներ, կլինի կրակներով հզոր շոու, ակրոբատիկ համարներ, ինչպես նաեւ հատուկ մշակված համար՝ դահլիճից հրավիրված տղամարդու ներկայությամբ. Վարդան եւ երկու պարուհին կառուցելու են համարը բեմ հրավիրաված հյուրի շուրջ»,-գրված է մամոլո հաղորդագրության մեջ:
Երեկոները հարուստ են լինելու անակընկալներով, այդ թվում՝ կանցկացվեն խաղարկություններ, ինչպես նաեւ նախատեսված է հատուկ նվեր երեկոյի աստղ Վարդայի կողմից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը