Juice-ը փոքր ժամանակ երազում էր դառնալ կոշկակար
Հասարակություն
Էքստրավագանտ, հայկական շոու-բիզնեսում բոլորից տարբերվող երգչուհի Ջուսը ոչ միայն իր կատարումներով է առանձնանում, այլև՝ կյանքում: ArmStar.am-ը երգչուհուն ներկայացրեց մի քանի նախադասություններ, որոնք պետք է նա շարունակեր:
Ես վախենում եմ . . . միջատներից, փակ, նեղ տարածքներից, երկաթե, հերմետիկ վերելակներից, բարձր կարուսել-ատրակցիոններից:
Ես սիրում եմ . . . մաքուր մարդկանց՝ և՛ արտաքնապես, և՛ հոգով: Փոքր ժամանակ՝ բոլոր կենդանիներին: Ծով, հարմարավետություն ամեն ինչում, համեղ ուտեստներ, երգել, դրական էներգիա, սեր:
Իմ կյանքի ամենախենթ արարքն . . . իմ ծնվելն է:
Երբեք չեմ ների . . . դավաճանությունը, սուտ խոսելը:
Ես հպարտ եմ . . . որ ունեմ ուժեղ թիմ և ուժեղ հոգով մայր:
Երբեք մի ասա . . . աղջի՛, երբեք:
Կյանքը . . . քննություն է:
Ինձ նյարդայնացնում են . . . անխելք, անպարտաճանաչ մարդիկ:
Ամեն ինչ կանեմ, որպեսզի . . . հիացնեմ ու զարմացնեմ:
Փոքր տարիքում երազում էի դառնալ . . . կոշկակար աղջիկ:
Իմ վաղեմի երազանքն է . . . ունենալ սեփական տներ տարբեր երկրներում:
Մարդիկ ստում են, որովհետև . . . վախենում են:
Ցանկանում եմ . . . բոլորին ներդաշնակություն ամեն ինչում:
Երբեք չեմ . . . դավաճանի, չեմ թռնի մարդկանց գլխի վրա, չեմ սպանի, բեմը չեմ թողնի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը