ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը