«Գեներալի աղջիկը» սերիալի Նոնան կերպարից խորամանկություն է սովորում
Հասարակություն
Դերասանուհի Նադիա Իսպիրյանը, ով ավելի շատ հայտնի դարձավ «Գեներալի աղջիկը» հեռուսասերիալից'հասցրել է բազմաթիվ սրտեր գերել: Նրան ճանաչում են փողոցում զբոսնելիս և հայերիս բնորոշ ձևով դերասանուհու մարմնավորած կերպարը վերագրում են իրականությանը: Slaq.am-ը զրուցեց դերասանուհու հետ: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը դերասանուհու հետ:
-Մի քանի հետաքրքիր դեպք կպատմե՞ս կապված քո մարմնավորած կերպարի՝ Նոնայի հետ։ Ի՞նչ զավեշտալի դեպքեր են եղել փողոցում։
–Հետաքրքիր դեպքեր, անշուշտ, շատ են լինում։ Նոր տարվա համար որոշեցի օձ գնել, մոտեցա վաճառողին, ու նա ասաց. «Նոն ջան, քո համար 1000 դրամ կզեղջեմ գինը, քանի որ դա քո տարին է»՝ կարծելով թե ես ոչ թե մարմնավորում եմ կերպարը, այլ դա իրական կյանք է։
Մի անգամ էլ փողոցում զույգ էր անցնում, աղջիկը շատ տգեղ ու չար հայացքով էր նայում վրաս՝ հավանաբար կարծում էր, որ իր տղամարդուն կտանեմ։ Մարմնավորած կերպարս է այդպիսին ՝ ուրիշի տղամարդուն եմ տանում։
–Իսկ Նադիայի ու Նոնայի բանավորության մեջ ընդհանուր բան կա՞:
–Նոնան ինձ օգնում է ազատվել մեջս կուտակված նեգատիվից, որն անշուշտ, անխուսափելի է կյանքում։ Մենք բավականին տարբեր ենք, բայց Նոնայի կերպարից խորամանկություն եմ սովորում։ Հասկացել եմ, որ այն կյանքում որոշ չափով պետք է լինում։ Իրական կյանքում երբեք պնդերեսություն չէի անի՝ եթե անգամ ամուսիններ լինեին, որոնք բաժանման եզրին են։ Եթե այդ մարդն իմն է, իմանալով, որ ես անտարբեր չեմ նրա նկատմամբ՝ ինքը կգա իմ մոտ, իսկ Նոնան՝ աղվես է։
Ես Նոնայի նման հետին մտքեր չունեմ, կյանքում ամեն ինչին հասել եմ իմ անկեղծության շնորհիվ, իսկ Նոնան չափերն անցնում է։
Ուզում եմ մարդիկ մի քիչ անկեղծ լինեն, եթե մեզանից յուրաքանչյուրը աշխատի իր վրա, ձգտի կատարելագործման, և ինքը իրեն լավ կզգա, և իր տեղը կգտնի կյանքում, ինչպես ասել է Դոստոևսկին. «Իմաստավորել և զգալ կարելի է և նույնիսկ ճիշտ է, միանգամից, բայց միանգամից մարդ դառնալ անհնար է»: Իսկապես, կյանքում ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է, իսկ մարդ դառնալը ամենագեղեցիկ արվեստն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը