Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր 

Միքայելը սպանել է Գինեսի ռեկորդակիր Արթուր Վարդանյանին $700 պարտքի պատճառով

Հասարակություն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Միքայել Անանիկյանի գործի դատական քննությունը: Այս մասին գրում է 1in.am–ը։

Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Միքայել Անանիկյանը 2012 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում այցելել է իր ծանոթ Արթուր Վարդանյանի բնակարան, որը գտնվում էր Նորքի 1-ին զանգվածում՝ Նանսենի 13 հասցեում:

Դեռ 2011 թվականին Անանիկյանը Վարդանյանից փոխառությամբ 700 դոլար էր վերցրել:

Վերջին հանդիպման ժամանակ պարտքը վերադարձնելու հարցի շուրջ տանտերն ու հյուրը վիճաբանել են, որի ժամանակ Անանիկյանը գաղտնի փականով դանակի բաց շեղբով մի քանի անգամ հարվածել է Արթուր Վարդանյանի դեմքին:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, բնակարանի ննջասենյակում շարունակված քաշքշուկի ընթացքում Անանիկյանը, Վարդանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին:

Դրանից հետո Վարդանյանին տեղափոխել է հյուրասենյակ, առաջարկել, որ բժիշկ կանչի, ու ինքը հեռանա: Սակայն փախուստը կանխելու համար Արթուր Վարդանյանը բռնել է նրա աջ ոտքից ու վայր գցել:

Ըստ մեղադրանքի՝ Անանիկյանը սպանելու իր դիտավորությունը վերջնականապես իրականացնելու նպատակով նույն դանակով հարվածել է Վարդանյանի պարանոցին, նրան ապօրինաբար զրկել կյանքից ու դիմել փախուստի՝ բանալիով փակելով տուժողի բնակարանի դուռը:

Տուժողի իրավահաջորդը սպանված Արթուրի քեռին է: Արթուրը հայր չուներ, մայրն էլ մահացել էր: Նա մարզիկ է եղել, ֆիզիկապես շատ ուժեղ տղամարդ ու միայնակ մարդ:

Քեռու կինը ցույց տվեց հաղթանդամ ամուսնուն ու ասաց. «Քեռու պես պինդ տղա էր՝ մի քիչ քեռուց կարճահասակ: Սպորտսմեն է եղել: Ատամներով մեքենա, գնացք է քաշել: Նրա անունը Գինեսի ռեկորդների գրքում է եղել: Կարի մեքենան պայուսակի նման վերցնում ու տեղափոխում էր: Մենք շփվում էինք: Նրա շրջապատն էնքան էլ լավը չէր...»:

Ըստ երևույթին՝ ֆիզիկապես իրենից բավական ուժեղ տուժողի դիմադրությունը հաղթահարելու համար էր Անանիկյանն այդքան հարվածներ հասցրել:

Արթուրի քեռու կինն ասաց, թե շատ դաժանաբար էր սպանվել Արթուրը: «Այդպիսի բան է արել ու հիմա ինչի՞ց է ուզում պաշտպանվել»,- ասաց կինը, երբ ամբաստանյալը խոսում էր իր պաշտպանության հարցերից:

Ամբաստանյալ Անանիկյանը մասամբ է իրեն մեղավոր ճանաչում: Նա դեռ ցուցմունք չի տվել, բայց դիրքորոշումն այն է, որ տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Ինքը պարտք է եղել Արթուրին, այդ պարտքի պատճառով իրենք վիճել ու կռվել են: Երբ ինքը ցանկացել է հեռանալ, տուժողը բռնել է իր ոտքից: Ինքն ընկել է ու դանակով պատահաբար հարված է հասցրել տուժողի պարանոցին:

Այսօր դատարան էր հրավիրվել քննիչ Մուշեղյանը: Քանի որ նրա ձեռագիրն այնքան անընթեռնելի էր, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը նախագահողն ու մեղադրողը չէին կարողացել նախորդ նիստին ընթերցել և հրապարակել, որոշվել էր ձեռագրի հեղինակին դատարան հրավիրել և ունկնդրել նրա ընթերցումը:

Քննիչը ներկայացել էր, սակայն նրա ընթերցումն այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև ամբաստանյալ Անանիկյանը հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ:

Նրա միջնորդությամբ գործում որպես պաշտպան ներգրավվել էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մ. Թովմասյանը: Սակայն այսօր Անանիկյանը, շնորհակալություն հայտնելով պաշտպանին՝ մինչ օրս իրեն ցուցաբերած իրավաբանական օգնության համար, ասաց, թե հրաժարվում է նրանից, այսուհետ ցանկանում է ինքնուրույն պաշտպանել իր շահերը:

Նախագահողը հարցեր տվեց՝ պարզելու համար, թե որն է եղել ամբաստանյալի որոշման պատճառը:

Անանիկյանը խառնաշփոթ կերպով խոսեց այն մասին, թե ինքն ավելի արդյունավետ կպաշտպանի իրեն, ինքը չի կարևորում իրավաբանական նրբությունները: Պարզապես կան հարցեր, որոնք, իր կարծիքով, միայն ինքը կարող է հնչեցնել:

«Լինում են հարցեր, որ ուզում եմ տալ: Պաշտպանն ինձ չի խանգարում, ճիշտ է, բայց ես առանց նրա ավելի լավ կհարցնեմ: Ես շատ շնորհակալ եմ պաշտպանից, բայց սրանից հետո էլ չեմ ուզում նրան նեղություն տալ: Ինձ ավելի հարմար է, որ ինքս հայտնեմ իմ տեսակետները: Ես համարում եմ, որ էս երկրում ես ինձ ավելի լավ կպաշտպանեմ, քան ցանկացած պաշտպան: Չեմ ուզում, որ պաշտպանի ներկայությունը ձևական բնույթ կրի»: Նախագահողը անհամոզիչ համարեց ամբաստանյալի բացատրությունը: Անանիկյանն ասաց, թե ինքը մինչև անգամ վճարովի պաշտպանի կարող է ներգրավել, դրա համար միջոցներ ունի:

Մինչդեռ դատարանը, գործի քննությունը սկսելով, հենց ամբաստանյալի միջնորդությամբ, հաշվի առնելով նաև նրա նյութական ծանր վիճակը, որոշում էր կայացրել ներգրավելու հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանին:

Ամբաստանյալն ասաց, թե ինքը ընկերներ ունի, բարեկամներ, մայր ու քույրեր, ովքեր պատրաստ կլինեն իր համար փաստաբան վարձելու, սակայն, միևնույնն է, ինքը կամենում է ինքնուրույն պաշտպանել իր շահերը, ինչի համար խնդրում է, որ իրեն տրամադրվեն քրեական գործի նյութերի պատճենները, և ժամանակ տրվի՝ դրանց ավելի մանրազնին ծանոթանալու համար:

Նախագահողը որոշեց քրեական գործի նյութերը տրամադրել ամբաստանյալին, որպեսզի նա կարողանա իրականացնել իր պաշտպանական իրավունքը, միաժամանակ, արժանահավատ չգնահատելով պաշտպանից հրաժարվելու՝ նրա բացատրությունը, ժամանակ տրամադրեց ոչ միայն քրեական գործի նյութերին մանրակրկիտ ծանոթանալու, այլև երաշխիքներ ներկայացնելու համար, որոնք դատարանին կհամոզեն, թե ամբաստանյալը կամ նրա հարազատները նյութական միջոցներ ունեն ու ցանկացած պահի կարող են հրավիրել փաստաբանի:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մ. Թովմասյանն առարկեց նախագահողի որոշման դեմ: Ըստ փաստաբանի՝ ամբաստանյալի իրավունքն է՝ պաշտպանի ծառայություններից օգտվել կամ հրաժարվել դրանցից:

Սպանվածի քեռին էլ ասաց. «Եթե այդքան նյութական միջոցներ ունի, որ կարող է փաստաբան վարձել, թող 700 դոլարը վերադարձներ ու դրա պատճառով քրոջս տղային կյանքից չզրկեր»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան
Ամենադիտված